«ՌԵՍՈ-Գարանտիա» ռուսաստանյան ապահովագրական խմբի համասեփականատեր Սերգեյ Սարկիսովը դիմել է հայ եւ ադրբեջանական համայնքների ներկայացուցիչներին՝ կոչ անելով վերջ տալ Մոսկվայում անկարգություններին` Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրման ֆոնին:Ինչպես հաղորդում է RBC-ն, հայտարարությունը հրապարակվել է Սարկիսովների ընտանիքի եւ «Հայերի ասամբլեա» կազմակերպության անունից։«Դիմում եմ հայ եւ ադրբեջանցի մտավորականությանը, երկու ազգությունների բիզնես ներկայացուցիչներին. Դադարեցրեք, բացատրեք վանդալներին ու ծայրահեղականներին, որ մեր ժողովուրդների ավանդույթների մեջ չէ կազմակերպել անկարգություններ այն տանը, որտեղ ձեզ ընդունել են, հնարավորություն են տվել ապրել ու աշխատել, սովորել ձեր երեխաներին:Ես նկատի ունեմ Ռուսաստանը։ Մի խայտառակեք ձեր ժողովուրդներին, նախնիներին։ Այն, ինչ տեղի է ունենում վերջին օրերին, անշնորհակալության ու անհարգանքի անթույլատրելի դրսեւորման ձև է տան տերերի նկատմամբ։Մեր ընտանիքն իր վրա պարտավորություն է վերցնում փոխհատուցել ադրբեջանցի գործարարների սեփականությանը հասված վնասը հայերի կողմից, ովքեր հիմարության եւ մոլորության պատճառով կարծում են, թե իսկական տղամարդը նա է, ով ավելի ուժեղ է գոռում կամ ջարդում ապակիները։ Նրանց համար, ովքեր մոռացել են, հիշեցնեմ․ տղամարդը նա է, ով, նայելով աչքերին, հակադարձում է նրանց, ովքեր վիրավորել են իրեն կամ իր ընտանիքը։ Նա է, ով պաշտպանում է իր հայրենիքը՝ ոչ թե գտնվելով ուրիշի տանը, այլ իր նախնիների հողի վրա: Վստահ եմ՝ ադրբեջանցի գործարարները համաձայն են մեզ հետ եւ նույն կերպ կվարվեն»,- նշել է Սերգեյ Սարկիսովը։Հայտարարության ամբողջ տեքստը բերված է RBC կայքում այս հղումով։Banks.am-ը հիշեցնում է, որ Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները «Ռուսաստանի 2020թ. ամենահարուստ 200 գործարարների» ցուցակում զբաղեցրել են 146-րդ եւ 147-րդ տեղերը, յուրաքանչյուրը՝ $700 մլն կարողությամբ: Անցած տարվա համեմատ նրանց կարողությունը կրճատվել է $100-ական միլիոնով: Tweet Դիտում՝ 5010