Վարդան Տողանյանն ահազանգում է ադրբեջանական կողմի նոր սադրանքի մասին
24.07.2020 | 08:25 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://fasadkompozit.ru/

Նախօրեին RBC-ի հետ զրույցում նա ասել է, որ խոսքը գնում է մասնավորապես պահածոների, հանքային ջրերի եւ ոգելից խմիչքների մասին։
«Առավոտվանից մեզ են դիմել հայաստանյան խոշոր արտահանողներ եւ պատմել, որ Արազ Ագալարովին եւ հարեւան երկրից այլ մարդկանց պատկանող «Տվոյ դոմ» ամբողջ ցանցի առեւտրային կենտրոններից հանել են հայկական ծագում ունեցող բոլոր ապրանքները»,- նշել է դեսպանը։
«Միաժամանակ, բոլոր վաճառատեղերը լցրել են Ադրբեջանում արտադրված ապրանքներով։ Սա արդեն սադրանք է՝ ուղղված Ռուսաստանում առեւտրային կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղ»-ի վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետեւանքներով: Մեր տրամադրության տակ ունենք հայաստանյան ընկերությունների եւ դիլերների էլեկտրոնային նամակագրություններն առեւտրային ցանցի մենեջերների հետ։ Վերջիններս բացահայտ հղում են կատարում ղեկավարության կարգադրությանը, նշում Հայաստանում արտադրված ապրանքների ընդունման դադարեցման մասին։ Դա փաստ է։ Ես արդեն տեղյակ եմ պահել համապատասխան գերատեսչություններին»,- ընդգծել է Վարդան Տողանյանը։
«Արմտորգ» («Армторг») ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բաբայանն իր հերթին RBC-ին ասել է, որ իրենց ներկայացուցիչներն եղել են առեւտրային ցանցի բոլոր 6 խանութներում եւ բոլոր տեղերում էլ արձանագրել են իրենց արտադրության պահածոների բացակայությունը։ «Մենք միանգամից կապ ենք հաստատել հանքային ջրերի եւ ոգելիչ խմիչքների վաճառքով զբաղվող մեր գործընկերների հետ, որոնք հայտնել են նույն վիճակի մասին, նշել, որ իրենցից ապրանքներ չեն ընդունել։ Այս ամենը սկսվել է շաբաթ օրվանից»,- ասել է Ալեքսանդր Բաբայանը։
«Տվոյ դոմ» հիպերմարկետների սեփականատեր հանդիսացող «Կրոկուս Գրուպ»-ում մեկնաբանություններից հրաժարվել են։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: