ՏՄՊՊՀ-ն դիմել է ՌԴ եւ ԵԱՏՄ գործընկերներին՝ հայկական մրգերի իրացումն արգելելու հարցով

20.07.2020 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏՄՊՊՀ #հայկական մրգեր #Ռուսաստան
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Գեղամ Գեւորգյանն այսօր պաշտոնական գրություններով դիմել է Ռուսաստանի դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւին եւ ԵՏՀ մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ Սերիկ Ժումանգարինին՝ ՌԴ տարածքում հայկական մրգերի իրացումն արգելելու հակամրցակցային գործողության հարցով:

Հուլիսի 17-18-ը ՀՀ-ից արտահանված մրգերի իրացումն արգելվել էր «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ եւ մանրածախ կենտրոնում:

Գործընկերներին ուղղված գրություններում մասնավորապես ընգծվում է, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջեւ ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի դրսեւորում են եւ ստեղծում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում` խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում:

ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ եւ ԵԱՏՄ գործընկերները քննարկման առարկա կդարձնեն նշված հակամրցակցային քայլերը, եւ կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները՝ հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները:
Դիտում՝ 1936

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW