Accenture. «Խիզախ քայլեր դժվար ժամանակներում»

23.07.2020 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Accenture
Եվրոպական ընկերություններն ունեն բոլոր շանսերը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամից դուրս գալ ավելի ուժեղացած, գրում է Եվրոպայում Accenture-ի գլխավոր տնօրեն Ժոն-Մարկ Օլանյեն «Խիզախ քայլեր դժվար ժամանակներում» նոր հետազոտությունում:

Ինչպես հաղորդում է Frank Media-ն, Accenture-ը հարցում է իրականացրել  եվրոպական, ամերիկյան եւ ասիական խոշոր ընկերությունների 500 թոփ մենեջերների շրջանում եւ մի քանի խորհուրդ տվել բիզնեսին ճգնաժամից դուրս գալու համար:

Հետազոտության արդյունքները վկայում են, որ ամբողջ աշխարհում բիզնես առաջնորդների երկու երրորդը կարծում է, որ եվրոպական շուկան կարող է համեմատաբար շուտ առողջանալ COVID-19-ից հետո առաջացած անկումից: Հարցվածների 29%-ը մոտակա տարվա ընթացքում սպասում է եվրոպական տնտեսության արագ՝ V-անման վերականգնում, իսկ 37%-ը հակված է մի փոքր ավելի դանդաղ, բայց կայուն՝ U-անման վերականգնմանը:

Ղեկավարների լավատեսությունը կախված է այն ոլորտից, որտեղ գործունեություն է ծավալում իրենց ընկերությունը.  հաղորդակցությունների, ԶԼՄ-ների եւ զվարճանքների ոլորտներից ղեկավարների 52%-ը կարծում է, որ եվրոպական շուկաներում տեղի կունենա V-անման վերականգնում, իսկ ավտոարտադրողների շրջանում նման կարծիք ունի ղեկավարների միայն 7%-ը (հարցվածների մեծամասնությունը՝ 47%-ը, կանխատեսում է U-անման աճ):

Բանկերի թոփ մենեջերների շրջանում հարցվածների 40%-ը սպասում է տնտեսության V-անման, նույնքան՝ U-անման վերականգնում:




Հետազոտության համաձայն՝ եվրոպացի ղեկավարներն երեք տիպի սխալ են թույլ տալիս. իրենց ուշադրությունը սեւեռում աստիճանական, այլ ոչ թե հեղափոխական նորարարություններին, ոչ բավարար են ներդնում բիզնեսի ապագայում, ոչ բավարար են համագործակցում այլ ընկերությունների հետ էկոհամակարգերի շրջանակում:

Accenture-ը խորհուրդ է տալիս ընկերություններին ավելացնել թվային փոխակերպման մասշտաբներն ու ձեւավորել սպառման նոր փորձ:  

Համավարակի ընթացքում առավել դիմակայուն էին այն ընկերությունները, որոնց տեխնոլոգիաներն ավելի զարգացած են. դա հնարավորություն տվեց տեղափոխել աշխատակիցներին հեռահար աշխատանքի, չխաթարել բիզնես գործընթացները, ինչպես նաեւ ադապտացվել հաճախորդների փոխված պահանջներին: Եվրոպացի թոփ մենեջերների մեծամասնությունը (63%) կարծում է, որ ճգնաժամից դուրս գալուց հետո իրենց ընկերություններին անհրաժեշտ է արագացնել նոր տեխնոլոգիաների ներդնումը, անցում կատարել ամպային լուծումների եւ արդիականացնել IT ոլորտը: Դրանից բացի, եվրոպացի ղեկավարների 69%-ը պատրաստ է ամբողջովին փոխել բիզնես մոդելները, իսկ 58%-ը պատրաստվում է ավելացնել ներդրումները:  

Համավարակի ժամանակ մարդիկ սկսեցին ավելի հաճախ օգտվել առցանց սպասարկման կապուղիներից եւ ավելի պատասխանատու կերպով մոտենալ գնումներին: Այս սովորությունները դեռ երկար կմնան հաճախորդների մոտ, իսկ ընկերությունները ստիպված կլինեն համակերպվել դրանց հետ: Մարդիկ սկսում են ավելի շատ գնահատել այն ընկերությունների արտադրանքը, որոնք իրենց հեռահար ծառայություններ են տրամադրում, օգնում են հանրությանը լուծել սոցիալական եւ այլ բնույթի խնդիրներ, ինչպես նաեւ հոգ են տանում հաճախորդի մասին (օրինակ, երաշխավորում են անձնական տվյալների անվտանգությունը): Ընկերությունները, որոնք պատրաստ են հաճախորդներին տրամադրել այս ամենը, ավելի հաջողակ կլինեն, կարծում է Եվրոպայի բիզնես առաջնորդների 62%-ը:
Դիտում՝ 2992
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW