BNP Paribas. Գլոբալ տնտեսությունում կարձանագրվի «բոլոր ռեցեսիաների մայրը»

21.07.2020 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#BNP Paribas #Ֆրեդերիկ Ժանբոն #կանխատեսում
BNP Paribas Asset Management եվրոպական խոշորագույն ներդրումային ֆոնդի գլխավոր տնօրեն Ֆրեդերիկ Ժանբոնը կարծում է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով  համաշխարհային տնտեսությունում կարձանագրվի «բոլոր ռեցեսիաների մայրը»։

Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին նա ասել է Financial Times-ին։ Ժանբոնը նշել է, որ տնտեսության արագ վերականգնումը քիչ հավանական է՝ «աշխարհի գրեթե բոլոր երկրներում ակտիվության շատ էական անկումից հետո», որն առաջացրել է համավարակը։

Թոփ մենեջերը կասկածի տակ է դրել ճգնաժամից հետո այսպես կոչված V-անման վերականգման հնարավորությունը, որի դեպքում տեղի է ունենում կտրուկ անկում, իսկ հետո նույնքան կտրուկ աճ։ Ժանբոնը կարծում է, որ երկրների մեծամասնությունում վերականգնումը տեղի կունենա ավելի դանդաղ՝ U-անման սցենարով։

Ֆրեդերիկ Ժանբոնի խոսքով՝ մարտ ամսին ֆոնդային շուկաներում արձանագրված փլուզումից հետո ներկայիս «հսկայական ռալին» չի արտացոլում իրական վիճակը տնտեսությունում, այն տեղի ունենում չափազանց արագ եւ հաշվի չի առնում կորոնավիրուսի երկրորդ ալիքի ռիսկն ամբողջ աշխարհում։

Նա կարծում է, որ տնտեսական կանխատեսման բարելավմանը կնպաստեր COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութի ստեղծումը, սակայն ներկայիս դրությամբ վարակը շարունակում է տարածվել, հատկապես՝ ԱՄՆ-ում, Հարավային Ամերիկայի եւ Ասիայի երկրներում։ Կայուն վերականգնմանը հասնելու համար անհրաժեշտ են այդ թվում հաջողությունն ու «համապատասխան երկրների բնակչության լավ վարքագիծը»։


Banks.amհիշեցնում է, որ վերջերս Morgan Stanley ֆինանսական հոլդինգի տնտեսագետները վստահություն էին հայտնել, որ համաշխարհային տնտեսության վերականգնումը կընթանա V-անման սցենարով։ Նրանք նշել էին, որ համաշխարհային տնտեսությունը մտել է աճի նոր փուլ, եւ գլոբալ ՀՆԱ-ն կվերադառնա նախաճգնաժամային ցուցանիշներին չորրորդ եռամսյակում։

Այս կապակցությամբ իր կարծիքն էր հայտնել նաեւ Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը։


«Թեզերից մեկը, որով կցանկանայի կիսվել, այս ճգնաժամի հնարավոր երկարատեւության եւ խորության մասին տեսլականն է։ Իմ կարծիքով, այն չի լինի V-անման, այսինքն՝ կտրուկ անկում եւ սրընթաց վերելք։ Եվ, կարծում եմ, այն չի լինի U-անման, այսինքն՝ որոշ ժամանակ ներքեւում, այնուհետեւ՝ արագ վերելք։ Շատ հնարավոր է, որ այս ճգնաժամը երկարատեւ լինի. կրկնում եմ եւս մեկ անգամ՝ գիտակցաբար եմ օգտագործում «շատ հնարավոր է» բառերը, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ»,- նշել էր Սբերբանկի ղեկավարը։
Դիտում՝ 2946
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW