Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆի հարցազրույցից, որը նա տվել է Lenta.ru կայքին։Սա բանկային ճգնաժամ չէ․ այն, այնուամենայնիվ, սկսվում է համավարակից, շարունակվում է տնտեսությամբ եւ ավարտվում բանկերով։ Այո, բանկերն իրենց վրա շատ դժվար հետեւանքներ կզգան, բայց իրենք կլինեն երրորդը այս շղթայում։ Եվ հիմա այն ժամանակը չէ, երբ պետք է օգնել բանկերին։Սա այն ժամանակաշրջանն է, երբ պետք է օգնել մարդկանց, եւ առաջին հերթին՝ փոքր ու միջին ընկերություններին։ Ուստի այսօր բանկերին ոչինչ չի սպառնում, իսկ տարվա ավարտին, եթե ներկայիս սցենարը շարունակվի, շատ հնարավոր է՝ մի շարք բանկերին օգնություն պետք գա, քանի որ իրավիճակը բանկային հատվածում կարող է բարդանալ։*******Թեզերից մեկը, որով կցանկանայի կիսվել, այս ճգնաժամի հնարավոր երկարատեւության եւ խորության մասին տեսլականն է։ Իմ կարծիքով, այն չի լինի V-անման, այսինքն՝ կտրուկ անկում եւ սրընթաց վերելք։ Եվ, կարծում եմ, այն չի լինի U-անման, այսինքն՝ որոշ ժամանակ ներքեւում, այնուհետեւ՝ արագ վերելք։ Շատ հնարավոր է, որ այս ճգնաժամը երկարատեւ լինի․ կրկնում եմ եւս մեկ անգամ՝ գիտակցաբար եմ օգտագործում «շատ հնարավոր է» բառերը, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչպես կդասավորվի ամեն ինչ։ ******* Եթե մենք ընդունում ենք, որ ճգնաժամը կարող է երկար տեւել, իսկ համաճարակաբան մասնագետները կարծում են, որ նման հնարավորություն կա եւ այն 50%-ից ավելին է (այս դրությունը կարող է տեւել առնվազն մինչեւ 2021թ․), ապա սա նշանակում է, որ մենք պետք է բոլորովին այլ կերպ մոտենանք այն ամենին, ինչ այսօր անում ենք:*******Ես գուշակ չեմ, որը կարող է տեսնել ապագայի պատկերը։ Ավելին, ես որոշակի հակասություններ եմ տեսնում, երբ ինձ ասում են, որ ճգնաժամը շուտ կավարտվի, բայց ամեն ինչ կփոխվի։ Այդպես չի լինում։Եթե ճգնաժամը շուտ ավարտվի, ապա ոչինչ առանձնապես չի փոխվի։ Այո, մենք կարագացնենք շարժումը դեպի օնլայն տիրույթ եւ թվային տեխնոլոգիաներ։ Եթե երեկ մեծ կասկածներ կային, ապա այսօր կյանքը ստիպել է դա անել եւ ոչ ոգու չի հարցրել։ Բայց եթե ճգնաժամը քիչ թե շատ երկար տեւի՝ մեկ-երկու տարի, այդ ժամանակ մենք շատ լուրջ փոփոխություններ կտեսնենք։Ծայրահեղ կարեւոր է պատրաստ լինել մեզ հետ տեղի ունեցող փոփոխություններին։Կփոխվեն բիզնես մոդելները, այսինքն` ծառայությունների մատուցման մոդելները։ Եվ երբ դուք կարողանաք նույն ծառայությունը զգալիորեն ավելի արդյունավետ, էժան եւ արագ ստանալ նոր մոդելով, շատ հնարավոր է, որ մարդկանց վարքագծի սպառողական մոդելները եւս փոխվեն։ Բայց ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա մեկ, երկու կամ երեք ամսվա ընթացքում։ Ուստի, վերադառնալով ճգնաժամի երկարատեւության թեմային, ասեմ, որ եթե մենք վերակառուցենք մեր մտածելակերպը՝ ծառայությունների մատուցման եւ հաճախորդներին ապրանքների մատակարարման համար նոր բիզնես մոդելների որոնման ուղղությամբ, հենց այդ դեպքում կարող է շատ բան փոխվել։ Ի՞նչ դա կնշանակի հասարակ մարդու համար։ Ժամանակի եւ գումարի հսկայական տնտեսում, որոշ այլ կենսական նպատակներին հասնելու համար կյանքի ռեսուրսի ազատում։ Ահա սրանք են, երեւի, հետեւանքները նորմալ մարդու համար։Ի՞նչ է պետք հիմա անել։ Մենք այս նոր պայմաններում շատ կարճ ժամանակահատված ենք ապրել։ Այսօր պետք է աջակցել բոլոր ձեռնարկությունների կենսունակությանը։ Եվ պետք է առավելագույնս պահպանել զբաղվածությունը։Դրա համար անհրաժեշտ են կառավարության ծրագրեր, այնպիսին, ինչպիսիք այսօր իրականացվում են։ Հնարավոր է, շատ ավելի մեծ մասշտաբներում։ Բանկը պետք է առաջարկի ծրագրեր, որոնք թույլ կտան արագ վերակառուցել վարկային պարտավորությունները իր հաճախորդների՝ ֆիզիկական եւ խնդրահարույց ոլորտներում հայտնված իրավաբանական անձանց առջեւ։ Անհրաժեշտ է օգնել վերջիններին աշխատավարձ վճարել։*******Իսկ ինչո՞ւմ է կայանում ճգնաժամի շանսը։ Պետության, այլ ոչ թե հայրենիքի համար։ Նրանում, որ այս ճգնաժամը մեզ բոլորիս լուրջ է դիպչել։ Մենք չէինք սպասում, որ սա նման ծանր զբոսանք կլինի։ Մեզ թվում էր, որ այն ամենը ժամանակավոր է․մի փոքր տանը կնստենք եւ դուրս կպրծնենք։ Պարզվեց, որ ոչ։ Սա ոչ միայն բժշկական, այլեւ մակրոտնտեսական եւ միկրոտնտեսական գործոն է։ Այն դիպավ բոլորին։ Եվ հենց մեր պատրաստվածությունը՝ որպես մարդկանց, որոնք նախորդ տարիներին անցել են շատ լուրջ ցնցումների միջով, հնարավորություն է տալիս դուրս գալ ճգնաժամից նվազագույն կորուստներով։ Սա մեզ հնարավորություն է տալիս շատ ուժեղ փոխել այն մոդելները, որոնցով մենք շարժվում էինք ՝ հասարակ մարդկանց վարքագծի մոդելից մինչեւ պետության կողմից փոքր բիզնեսին եւ խոշոր ձեռնարկություններին տրամադրվող ծառայությունների մոդել։ Ճապոնացիներն այսպիսի ճիշտ արտահայտություն ունեն, որն ինձ շատ է դուր գալիս․ «Եթե դու մեծ ցանկություն ունես երկինք բարձրանալ, դու աստիճան կհնարես»։*******Յուրաքանչյուր իրավիճակում հաղթող են դուրս գալիս ոչ թե նրանք, որոնք չեն սայթակում են եւ չեն կորցնում հույսը, այլ այն մարդիկ, որոնք անգամ ամենադժվար իրավիճակում, անգամ, երբեմն կորցնելով հույսը, վեր են կենում եւ առաջ շարժվում։ Ես ուզում եմ ասել, որ այսօրվա իրավիճակը լավ առիթ է՝ վեր կենալու, զգալու սեփական ընտանիքի եւ ամբողջ հասարակության աջակցությունը։ Իսկ մենք տեսնում ենք, թե ինչպես է այսօր միավորվում հասարակությունը։Ուզում եմ բոլորին ցանկանալ, որ մենք երբեք չընկճվենք։ Tweet Դիտում՝ 8591