Morgan Stanley. Սպասվում է տնտեսության V-անման վերականգնում
16.06.2020 | 17:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ forbesimg.com

«Մեր կանխատեսումներում մենք ավելի շատ վստահ ենք V-անման վերականգնման վերաբերյալ՝ հաշվի առնելով չսպասված վերջին դրական տվյալներն աճի մասին ու կիրառվող միջոցները»,- նշել են փորձագետները:
Այժմ նրանք սպասում են «կտրուկ, բայց կարճաժամկետ ռեցեսիա»: Վերլուծաբանների գնահատմամբ՝ համաշխարհային ՀՆԱ-ն կհասնի հատակին երկրորդ եռամսյակում՝ նվազելով տարեկան արտահայտությամբ 8,6%-ով, եւ կավելանա մինչեւ 3,0% 2021թ. առաջին եռամսյակի սկզբին:
Morgan Stanley-ի փորձագետներն երեք փաստարկ են բերում ի օգուտ նրա, որ ռեցեսիան կարճաժամկետ կլինի: Նախ եւ առաջ, խոսքը նշանակալի անհավասարակշռությունների հրահրմամբ ներքին ցնցումների մասին չէ: Դրանից բացի, երկրների կողմից պարտքային բեռի կրճատման գործընթացն ավելի չափավոր է, այն դեպքում, երբ տնտեսության աջակցության վճռական եւ մասշտաբային միջոցները հնարավորություն կտան արագացնել վերականգնումը:
Քիչ հավանական է, որ երկրների կառավարությունները մոտ ժամանակներում հրաժարվեն աջակցության էական միջոցներից. կենտրոնական բանկերը եւ ֆինանսների նախարարություններն իրենց երկրների տնտեսությունների մեջ միջոցների զգալի ծավալներ են ներմուծում:
Կանխատեսման համար ռիսկեր են հանդիսանում կորոնավիրուսի հետ կապված հետագա իրավիճակն ու պատվաստանյութի ստեղծման ժամկետը:
«Համաձայն մեր բազային սցենարի՝ համավարակի երկրորդ ալիքը տեղի կունենա աշնանը, սակայն վերջինս հնարավոր կլինի կառավարել եւ այն կբերի ընտրովի լոքդաունների»,- գրում են տնտեսագետները՝ վկայակոչելով այն սցենարը, համաձայն որի համընդհանուր հասանելիությունը պատվաստանյութին տեղի կունենա 2021թ. ամռանը:
«Իր հերթին, մեր հոռետեսական սցենարը նախատեսում է, որ կվերադառնանք կոշտ սահմանափակող միջոցների, որոնք ավելի վաղ կիրառվել էին այս տարի, ինչը կհանգեցնի ճգնաժամի երկրորդ ալիքի»,- նշում են փորձագետները:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: