Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այսօր հանդիպել է Հայաստանում ցորենի սերմ ներկրողների հետ` աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության պիլոտային ծրագիրը ներկայացնելու նպատակով: Արման Խոջոյանն ասել է, որ այս ծրագիրը տարբերվում է ոլորտում իրականացված նախորդ ծրագրերից: Նա նշել է, որ նախկինում Կառավարությունը հայտարարում էր գնման գործընթաց, մասնակցելու ցանկություն ունեցող մատակարարները դիմում էին ծրագրին եւ միայն մեկ մատակարար էր տրամադրում ծրագրի համար պահանջվող ամբողջ քանակը: 02.07.2020 | 13:29 Կառավարությունը կսուբսիդավորի ցորենի սերմացուի գնումը «Այդ մոտեցումը մեզ համար ընդունելի չէ, որովհետեւ մենք ցանկանում ենք, որպեսզի շուկան լինի մրցակցային, որպեսզի խթանենք տեղական սերմերի արտադրությունը, կարողանանք ավելի սերտ կապ ստեղծել ֆերմերի եւ մատակարարի միջեւ»,- ասել է փոխնախարարը։Ծրագրի առանձնահատկություններից մեկ էլ, Արման Խոջոյանի խոսքով, սերմ արտադրողների եւ սերմ ներկրողների համար ստեղծված հավասար պայմաններն են:Փոխնախարարը տեղեկացրել է, որ մարզպետարաններն արդեն հավաքագրել եւ նախարարությանը տրամադրել են տեղեկատվություն բարձրորակ սերմերի եւ սորտերի հնարավոր պահանջարկի վերաբերյալ:Ծրագրին մասնակցելու համար մատակարարները պետք է մինչեւ հուլիսի 20-ը դիմեն Էկոնոմիկայի նախարարություն, եւ ծրագրում ընդգրկված մատակարարների ցանկը մինչեւ հուլիսի 22-ը կհրապարակվի նախարարության կայքում։ Մատակարարները սերմերի վաճառքը պետք է իրականացնեն հուլիսի 27-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը։ Tweet Դիտում՝ 1256