Կառավարությունը կսուբսիդավորի ցորենի սերմացուի գնումը

02.07.2020 | 13:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #ցորեն #սուբսիդավորում
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է աշնանացան ցորենի արտադրությունը խթանող պետական աջակցության պիլոտային ծրագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ ծրագրով նախատեսվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի եւ Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող աշնանացան ցորենի էլիտա 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։

Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի նախարարությունը։

«1կգ-ի համար տրվող սուբսիդիայի կամ փոխհատուցման գումարը սահմանվում է 70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Սա կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի բարձրացմանը՝ շուրջ 30%-ով»,- ասել է նախարարը:
Դիտում՝ 3299
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW