Աշխարհում միլիարդատերերի թիվն ու նրանց կարողությունը 2019թ. հասել է ռեկորդային մակարդակի, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով Wealth-X ընկերությունը։ Հետազոտության համաձայն՝ 2019-ին աշխարհում հաշվառվել է 2825 միլիարդատեր, ինչը 221-ով կամ 8,5%-ով ավելի է 2018-ից։ Նրանց ընդհանուր ունեցվածքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 10,3%-ով՝ հասնելով $9,4 տրիլիոնի։Wealth-X-ի տվյալներով՝ միլիարդատերերի թվով առաջինը ԱՄՆ-ն է, որտեղ ապրում է 788 մեծահարուստ, երկրորդ տեղում Չինաստանն է՝ 342, երրորդում Գերմանիան՝ 153, իսկ Ռուսաստանում՝ 114 միլիարդատեր։ 05.06.2020 | 17:08 ԱՄՆ միլիարդատերերը համավարակի ընթացքում հարստացել են $565 մլրդ-ով Առաջատարների ցանկում են հայտնվել նաեւ Շվեյցարիան եւ Մեծ Բրիտանիան, յուրաքանչյուրում հաշվառված է 100-ական միլիարդատեր։ Մեծ թվով դոլարային միլիարդատերերի ցանկում են նաեւ Հոնկոնգը, Հնդկաստանը, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան, Իտալիան, Բրազիլիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կանադան եւ Սինգապուրը: 27.05.2020 | 09:45 Ռուսաստանյան միլիարդատերերը համավարակի ընթացքում հարստացել են $62 մլրդ-ով Քաղաքներից առաջատարը Նյու Յորքն է, այստեղ ապրում է 113 միլիարդատեր։ Հաջորդում են Հոնկոնգը եւ Սան Ֆրանցիսկոն, համապատասխանաբար 96 եւ 77 միլիարդատերով։ Մոսկվան գտնվում է 73-րդ հորիզոնականում։ Tweet Դիտում՝ 4120