Ցուկերբերգը $7,2 մլրդ-ի վնաս է կրել գովազդատուների բոյկոտի պատճառով

27.06.2020 | 23:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարկ Ցուկերբերգ #Facebook #գովազդ
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը $7,2 մլրդ-ի վնաս է կրել այն բանից հետո, երբ որոշ խոշոր ընկերություններ դադարեցրեցին իրենց գովազդը Facebook կորպորացիային պատկանող հարթակներում։

Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, այս ուրբաթ ընկերության բաժնետոմսերն ընկել են 8,3%-ով՝ պայմանավորված այն հանգամանքով, որ համաշխարհային խոշոր գովազդատու հանդիսացող Unilever ընկերությունը միացել է Facebook-ի հարթակներում գովազդը բոյկոտելու այլ ընկերությունների արշավին։ Մասնավորապես, Unilever-ը հայտարարել է, որ չի պատրաստվում այս տարի գումար ծախսել Facebook-ում գովազդի վրա։

Համաձայն Bloomberg Billionaires Index-ի՝ բաժնետոմսերի գնի անկումը հանգեցրել է նրան, որ Facebook-ի շուկայական արժեքը կրճատվել է $56 մլրդ-ով, իսկ Ցուկերբերգի կարողությունը նվազել է մինչեւ $82,3 մլրդ։ Այս բանից հետո Ցուկերբերգը դուրս է մնացել միլիարդատերերի ցանկի առաջատարների եռյակից։



Verizon Communications եւ Hershey ընկերությունները ես դադարեցրել են իրենց գովազդն այն հայտարարություններից հետո, համաձայն որոնց Facebook-ին չի հաջողվել բավականաչափ վերահսկել ատելությունն ու ապատեղեկատվությունը ցանցում։ Coca-Cola-ն էլ իր հերթին հայտարարել է, որ առնվազն 30 օրով կդադարեցնի իր բոլոր գովազդային արշավները սոցիալական ցանցերի հարթակներում։

Banks.amհիշեցնում է, որ վերջերս Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը մեղադրել էր Facebook-ին եւ Instagram-ին իր անունից գործարկվող խարդախ սխեմաների գովազդի միջոցով գումար աշխատելու մեջ։



«Իրավիճակը, երբ Facebook-ը մեկ տարուց ավել արհամարհում է բողոքները՝ գումար աշխատելով օգտատերերի ֆինանսական անփորձության հաշվին, անթույլատրելի է։ Դատելով այն արագությունից, որով մոդերատորների ռուսալեզու թիմը իրականացնում է քաղաքական գրաքննություն, ընկերության մոտ պետք է որ բավարար ռեսուրսներ լինեին գովազդային հայտարարությունները գնահատելու համար»,- նշել էր Դուրովը։
Դիտում՝ 4304
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW