Կառավարությունն այսօր հավանություն է տվել ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, համաձայն որի՝ գյուղաբնակ ծնողները մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ կստանան անկախ աշխատելու հանգամանքից:Banks.am-ը հիշեցնում է, որ 2020թ. հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը կազմելու է 26 500 դրամ: 09.01.2020 | 12:38 Առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա Օրենքով սահմանվում է՝- Խնամքի նպաստի իրավունք կսահմանվի նաեւ գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար՝ մինչեւ երեխայի 2 տարին լրանալը, անկախ ծնողի, որպես վարձու աշխատող խնամքի արձակուրդում գտնվելու հանգամանքից:- Վարձու աշխատող հանդիսանալու եւ միաժամանակ գյուղական բնակավայրում ապրելու դեպքում ծնողին կվճարվի 2 նպաստ՝ 53 000 դրամ։«Խնամքի նպաստի իրավունք ունի երեխայի՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված եւ փաստացի բնակվող ծնողը, մինչեւ երեխայի 2 տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է եւ փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով»,- ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:Օրենքն ուժի մեջ կմտնի 2020-ի հուլիսի 1-ից: Tweet Դիտում՝ 3277