Առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կավելանա

09.01.2020 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարուհի Բաթոյան #նպաստ
2020թ. հուլիսի 1-ին եւ դրանից հետո ծնված առաջին եւ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը կդառնա 300 000 դրամ: Այս մասին որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Որոշման համաձայն՝ ծննդյան միանվագ նպաստի չափն առաջին երեխայի ծնվելու դեպքում կավելանա 250 հազար դրամով, իսկ երկրորդ դեպքում՝ 150 հազար դրամով:

Կառավարությունն այսօր հաստատել է նաեւ մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափի ավելացման մասին նախագիծը:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ նախագծով առաջարկվում է 18 000 դրամի փոխարեն նպաստի չափը դարձնել 26 500 դրամ:

Այս կարգավորումն ուժի մեջ կմտնի 2020-ի հուլիսի 1-ից, սակայն կտարածվի այդ պահին շահառու հանդիսացող բոլոր քաղաքացիների վրա:

«Մենք նախատեսում ենք այս նպաստը սահմանել նաեւ գյուղական համայնքներում ապրող քաղաքացիների համար՝ մի տարբերությամբ, որ այս նպաստը կստանան՝ անկախ իրենց աշխատելու հանգամանքից: Եթե նրանք նաեւ ընդգրկված են ֆորմալ աշխատանքում, ապա այս գումարը կկրկնապատկվի՝ կազմելով 53 000 դրամ»,- հավելել է նախարարը:

Այս ծրագրերի համար, ընդհանուր առմամբ, նախատեսվել է 4 մլրդ 786 000 դրամ:
Դիտում՝ 3623
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW