ՌԴ դեսպանը ռուսաստանյան վարկի մի մասից հրաժարվելը նորմալ է համարում

11.06.2020 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերգեյ Կոպիրկին #ՀԱԷԿ #վարկ
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր ասել է, որ Հայաստանը, ժամանակ չկորցնելու համար որոշել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկում աշխատանքների մի մասն իրականացնել իր հաշվին։


«Ատոմակայանի շահագործման լիցենզիան ուժի մեջ է մինչեւ 2021թ.: Լիցենզիայի նորացման համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք շատ լուրջ, բարձր տեխնոլոգիական աշխատանքներ, որոնք պահանջում են պայմանագրերի կնքում, սարքավորումների առաքում: Ժամանակ չկորցնելու համար որոշվեց հետաձգել վարկի հարցը եւ այդ աշխատանքներն իրականացնել Հայաստանի սեփական միջոցների ներգրավմամբ»,- ասել է դեսպանը։

Սերգեյ Կոպիրկինի խոսքով՝ ռուսաստանյան կողմից հարցեր չկան, եւ այժմ կատարվելիք աշխատանքների պարամետրերն արդեն համաձայնեցված են:

«Ոչ մի ողբերգություն, աղետ չկա այստեղ, նորմալ աշխատանքային ընթացք է»,- հավելել է նա։
Դիտում՝ 1978

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW