Հայաստանը կհրաժարվի ՀԱԷԿ-ի արդիականացման համար ռուսաստանյան վարկի մի մասից

11.06.2020 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սուրեն Պապիկյան #ՀԱԷԿ #վարկ
Հայաստանը կհրաժարվի Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ ) երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման համար ռուսական վարկի մի մասից՝ փոխարենը միջոցներ կներգրավվի ներքին աղբյուրներից։

Հարցը կառավարության նիստում ներկայացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Նախարարը հիշեցրել է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարաձգման ծրագրի շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ 2014թ.  դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին եւ 2015թ. փետրվարի 5-ին վարկի տրամադրման մասին համաձայնագիր է ստորագրվել։ Խոսքը $300 մլն-ի մասին է, որից $270 մլն-ը վարկ է, $30 մլն-ը՝ դրամաշնորհ։

Նախարարն ասել է, որ 2018 թվականից վարկի երկարաձգման համար սկսվել են բանակցություններ։

«Այս ընթացքում որոշակի ժամկետի երկարացման խնդիր ունենք, մինչեւ 2019-ը տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ամբողջությամբ ծախսել առկա վարկային գումարը։ Այս պահի մնացորդը $107 մլն է»,- ասել է նախարարը։

Հայաստանի տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով նախատեսվում է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ  2020-2022թթ. ընթացքում Հայաստանի պետական բյուջեից տրամադրել 63 մլրդ 200 մլն դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից 2020-ին՝ 18 մլրդ 700 մլն դրամ, 2021-ին՝ 31 մլրդ 500 մլն դրամ եւ 2022-ին՝ 13 մլրդ դրամ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ մինչ այժմ եղած վարկը իր չափերով ու պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար։
Դիտում՝ 1845
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW