«Ինտերֆաքս» լրատվական գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ ռուսաստանյան ավիաընկերությունները դիտարկում են միջազգային ուղեւորային ավիահաղորդակցության վերականգնումն այս տարվա հուլիսի կեսից։«Միանգամից մի քանի խոշոր փոխադրողների կողմից մշակվում են մեխանիզմներ միջազգային ուղղություններով հուլիսի 15-ից թռիչքների վերականգնման շուրջ՝ կորոնավիրուսով հիվանդացածների թվի կրճատման դրական դինամիկայի եւ ինքնաթիռում սանիտարական կանոնների խիստ պահպանման պայմանով»,- ասել է աղբյուրը։Նա նշել է, որ առաջինը կարող են վերսկսվել թռիչքները ԵԱՏՄ եւ ԱՊՀ երկրների հետ։ «Այնուհետեւ այլ երկրների հետ սահմանների բացման հետ մեկտեղ փոխադարձ պայմաններով կվերականգնվի ավիահաղորդակցությունը նաեւ նրանց հետ»։ 21.05.2020 | 14:17 «Աէրոֆլոտ»-ն ընդլայնում է տոմսերի վերաձեւակերպման հնարավորությունը COVID-19 համավարակի պատճառով Ռուսաստանը մարտի վերջին ամբողջովին դադարեցրել էր միջազգային ավիափոխադրումները` թույլատրելով միայն չարտերային չվերթներ ՌԴ քաղաքացիների հայրենիք վերադառնալու համար։Մայիսի կեսին ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտարարել էր, որ գերատեսչությունը հույս ունի վերականգնել ներքին ավիափոխադրումներն այս տարվա հունիսից, միջազգայինները՝ հուլիսից՝ մի շարք պայմաններ հաշվի առնելով։ 23.04.2020 | 11:45 S7. Երբ կվերականգնվի միջազգային ավիահաղորդակցությունը Banks.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ S7 ավիաընկերության հիմնական սեփականատեր, տնօրենների խորհրդի նախագահ Վլադիսլավ Ֆիլեւն ասել էր, որ միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել 2021թ. ապրիլին։ «Ինքնամեկուսացման միջոցները կհանգեցնեն նրան, որ կհիվանդանան ոչ մեծ թվով մարդիկ, մենք չենք ստանա կոլեկտիվ դիմադրողականություն, ինչը ենթադրում է համաճարակի երկրորդ ալիք: Այն նորից կհանգեցնի պետության կողմից սահմանափակող միջոցառումներին: Ուստի, կարծում եմ, համաշխարհային ավիացիան կվերականգնվի մեկ տարուց»,- նշել էր նա: 04.05.2020 | 08:58 «Աէրոֆլոտ»-ը՝ միջազգային թռիչքների վերսկսման մասին Միաժամանակ, «Աէրոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Սպիվակովայի կանխատեսմամբ՝ միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել այս տարվա ամռան կեսին։«Թռիչքների հստակ ժամկետները դեռեւս դժվար է ասել, բայց, եթե նայենք լավատեսական կանխատեսումներին, ապա միջազգային հաղորդակցությունը կարող է վերսկսվել այս տարվա ամռան կեսին»,- մայիսի սկզբին նշել էր նա։ Tweet Դիտում՝ 3388