Միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել 2021թ. ապրիլին:Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է S7 ավիաընկերության հիմնական սեփականատեր, տնօրենների խորհրդի նախագահ Վլադիսլավ Ֆիլեւը:«Ինքնամեկուսացման միջոցները կհանգեցնեն նրան, որ կհիվանդանան ոչ մեծ թվով մարդիկ, մենք չենք ստանա կոլեկտիվ դիմադրողականություն, ինչը ենթադրում է համաճարակի երկրորդ ալիք: Այն նորից կհանգեցնի պետության կողմից սահմանափակող միջոցառումներին: Ուստի, կարծում եմ, համաշխարհային ավիացիան կվերականգնվի մեկ տարուց»,- կարծում է նա:Վլադիսլավ Ֆիլեւն ընդգծել է, որ ռուսաստանյան ավիաոլորտին օդային փոխադրումների ծավալը 2019թ. մակարդակին պահելու համար անհրաժեշտ է $5 մլրդ կամ 350-400 մլրդ ռուբլու ծավալով պետական աջակցություն: Սակայն նման գումարի հատկացման հավանականությունը «զրոյական է, մոտ է զրոյին»: Tweet Դիտում՝ 4585