«Աէրոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական ներկայացուցչի կանխատեսմամբ՝ միջազգային ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել ամռան կեսին։«Թռիչքների հստակ ժամկետները դեռեւս դժվար է ասել, բայց եթե նայենք լավատեսական կանխատեսումներին, ապա միջազգային հաղորդակցությունը կարող է վերսկսվել այս տարվա ամռան կեսին»,- «Ռոսիա-24» հեռուստաալիքի եթերում ասել է ընկերության ներկայացուցիչ Յուլիա Սպիվակովան։ 29.04.2020 | 15:35 «Աէրոֆլոտ»-ը չեղարկված թռիչքների համար վկայագրեր կտա ուղեւորներին Նա նաեւ նշել է, որ ավիաընկերությունը կպահպանի ինքնաթիռների ուժեղացված ախտահանումը։Յուլիա Սպիվակովայի կարծիքով՝ կորոնավիրուսի համավարակից հետո հնարավոր է ներդրվեն հատուկ նախազգուշական միջոցներ ուղեւորների եւ փոխադրողների համար։ «Բացառված չէ, որ հետագայում կհայտնվեն խորհուրդներ եւ, անգամ պահանջներ՝ ուղեւորների միջեւ որոշակի հեռավորություն պահպանելու առումով»,- ասել է նա։ Tweet Դիտում՝ 5397