«Աէրոֆլոտ»-ը չեղարկված թռիչքների համար վկայագրեր կտա ուղեւորներին

29.04.2020 | 15:35 Գլխավոր էջ / Նորություններ /
Ռուսաստանյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության գլխավոր տնօրեն Վիտալի Սավելյեւը առաջարկել է որպես հակաճգնաժամային միջոց ընդունել «նորմատիվային ակտ, որը հնարավորություն կտա չեղարկված թռիչքների մասով չկատարել պարտադրված հետվճարումներ գումարի տեսքով` ուղեւորների տոմսերի դիմաց»:

Ինչպես հաղորդում է RBC-ն, փոխհատուցում կատարելու փոխարեն նա առաջարկում է հաշվեգրել գումարն ուղեւորի անձնական հաշվին, կամ տրամադրել վկայագրեր՝ հետագայում տոմս գնելու ժամանակ դրանց օգտագործման հնարավորությամբ:


Սավելյեւը նման առաջարկով դիմել է Ռուսաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալեքսանդր Շոխինին:

Ավելի ուշ ավիաընկերության ներկայացուցիչը հաստատել է, որ ընկերությունը հատուկ վաուչերներ կկիրառի:
Դիտում՝ 5145

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW