«Աէրոֆլոտ»-ն ընդլայնում է մինչեւ մայիսի 1-ը գնված տոմսերի վերաձեւակերպման հնարավորությունը. ուղեւորին հնարավորություն է տրվում երկու անգամ առանց տուգանքների փոխել ամսաթվերը եւ/կամ ուղղությունը: Տոմսի վերաձեւակերպման համար չի պահանջվի ներկայանալ վաճառքների գրասենյակ, բավական է մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը հեռախոսով դիմել «Աէրոֆլոտ»-ի կոնտակտային կենտրոն կամ գործակալություն, որտեղից գնվել է տոմսը:Մինչեւ 2020թ. դեկտեմբերի 31-ը չվերթների համար տոմսի առաջին վերաձեւակերպման դեպքում երթուղու եւ սպասարկման դասի պահպանմամբ չի պահանջվի անգամ լրացուցիչ վճարել սակագների միջեւ տարբերությունը, եթե այդպիսին լինի, իսկ տոմսի գործողության ժամկետը կերկարաձգվի մինչեւ 2021թ. ապրիլի 30-ը, ինչը կընդլայնի տոմսի հետագա վերաձեւակերպման հնարավորությունները, եթե դա պահանջվի: Եթե անհրաժեշտ լինի վերաձեւակերպել ավիատոմսն այլ ամսաթվով, երթուղու եւ/կամ սպասարկման դասի համար, ապա ավիատոմսի սկզբնական արժեքը կընդունվի որպես նոր տոմսի վճարում, եւ կպահանջվի միայն լրացուցիչ վճարել արժեքի միջեւ տարբերությունը, եթե այն ի հայտ գա: «Աէրոֆլոտ»-ի առաջարկը մանրամասն ներկայացված է այս հղումով: Tweet Դիտում՝ 5402