Աջակցություն ստացող վարձու աշխատողների եւ ԱՁ-ների շրջանակն ընդլայնվել է

04.06.2020 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#8-րդ ծրագիր #շահառուներ #Արման Ուդումյան
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում փոփոխություններ է կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնող 8-րդ ծրագրում:

«Առաջարկվում է կորոնավիրուսի հետեւանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտներ վարձու աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին միանվագ աջակցություն տրամադրելու ոլորտների ցանկը ընդլայնել՝ եւս 9 ոլորտներով»,- ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:

Ոլորտներն են`

- մանածագործական արտադրատեսակների արտադրություն,
- փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղեւից, ծղոտից եւ հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն, բացի կահույքից,  
- թղթի եւ թղթե արտադրատեսակների արտադրություն,  
- ռետինե եւ պլաստմասե արտադրատեսակների արտադրություն,
- համակարգիչների, էլեկտրոնային եւ օպտիկական սարքավորանքի արտադրություն,
- էլեկտրական սարքավորանքի արտադրություն,
- ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական եւ լրացուցիչ այլ գործունեություն,
- համակարգիչների, անձնական օգտագործման եւ կենցաղային արտադրատեսակների նորոգում,
- ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:

«Այս ոլորտների ավելացմամբ ծրագրում կներառենք եւս 1875 կազմակերպության շուրջ 9171 աշխատակցի: Ընդհանուր աջակցության բյուջեն կկազմի 623 մլն 628 հազ. դրամ»,- ասել է Արման Ուդումյանը:
Դիտում՝ 1254

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW