ՀՀ կառավարության այսօրվա ընդունած՝ կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 3 միջոցառումներից մեկն օժանդակություն կտրամադրի մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին եւ անհատ ձեռնարկատերերին:Մասնավորապես՝- հյուրանոցային եւ հյուրատնային ծառայություններ,- հանրային սննդի ծառայություններ,- զբոսաշրջային ծառայություններ,- վարսավիրանոցների եւ գեղեցկության սրահների ծառայություններ,- մանրածախ առեւտրի ծառայություններ, այդ թվում՝ առեւտրի կենտրոնում կամ առեւտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող: 30.03.2020 | 14:05 Աշխատանք կորցրածներին միանվագ օգնություն կտրամադրվի Միջոցառումը նախատեսում է, որ տուժած ոլորտ չեն համարվում.1. Մանրածախ առեւտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է (անկախ չափից եւ համամասնությունից) նաեւ սննդամթերք եւ/կամ ծխախոտ եւ/կամ դեղորայք եւ/կամ ալկոհոլային խմիչք:2. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող գործատու տնտեսվարող սուբյեկտների (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) աշխատակիցների աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:3. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են տուժած ոլորտներում, իսկ մնացածը ոչ) գործունեություն ծավալող՝ \ահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են կառավարության որոշմամբ:4. Վարձու աշխատողները շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020-ի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են տուժած ոլորտների վարձու աշխատողներ: Աջակցությունը տրամադրվում է միանվագ.1. Վարձու աշխատողի համար 2020-ի հունվար եւ փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով եւ ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը։2. Վարձու աշխատողի համար 2020-ի հունվար եւ փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից։3. Անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով եւ ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը։4. Անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019-ի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից:5. Աջակցությունը տրամադրվում է շահառուի կողմից www.online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա:6. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած անձանց տվյալները հրապարակվում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:7. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում աջակցությունը տրվում է մեկ անգամ՝ աջակցության չափը որոշելու համար հիմք ընդունելով տուժած ոլորտներում գործող բոլոր գործատուներից 2020-ի հունվար եւ փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը:8. Միաժամանակ վարձու աշխատող եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում որպես վարձու աշխատող եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերի առավելագույնով: Tweet Դիտում՝ 3549