Կենտրոնական բանկն այս առավոտ բանկերի մոտ կուտակումների վերաբերյալ երեք ահազանգ է ստացել, երկուսը մարզերից, մեկը՝ մայրաքաղաքից։ Կառավարության նիստում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն ասել է, որ ահազանգերից մեկը կարող է պրովոկացիա լինել, դրանով զբաղվում է ոստիկանությունը։ 03.06.2020 | 12:11 ԿԲ. Հորդորում ենք հնարավորինս օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից «Աշխատանք տարվում է, բայց կարգապահության խնդիր կա։ Բանկերը փորձում են գծանշումներ անել, աշխատակիցներն այցելուներին խնդրում են պահպանել սոցիալական հեռավորությունը, անհրաժեշտության դեպքում բաժանում են դիմակներ, երկարացրել են սպասարկման ժամկետները, հորդորում են օգտվել օնլայն ծառայություններից։ Վիճակը կառավարելի է։ Օրվա ընթացքում ամբողջությամբ կբարելավվի»,- ասել է ԿԲ նախագահը։ 04.06.2020 | 09:49 Փաշինյան. Բանկերը արագ կարգավորեցին խնդիրը ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասել է, որ ինչպես բանկային համակարգում, այնպես էլ «Հայփոստի» մասնաճյուղերի դիմաց հունիսի 3-ին կուտակումներ են եղել։ 04.06.2020 | 10:34 Կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով «Փոստային բոլոր բաժանմունքների առաջ խնդիր է դրվել վերահսկել հերթերը, արդեն դրական տեղաշարժ ունենք։ Գծանշվել են փոստային մեծ բաժանմունքների դիմացի հատվածները։ Պարետի որոշմամբ՝ կենսաթոշակներն այս ամիս եւս կառաքվեն փոստատարների միջոցով»,- ասել է նախարարն ու հավելել, որ հնարավորություն կա թոշակը ստանալ բանկային քարտերով, սակայն հարյուր հազարավոր թոշակառուներից քչերն են օգտագործում այս միջոցը։ Նախարարը կոչ է արել թոշակները ստանալ անկանխիկ եղանակով ու խուսափել հերթերից։ Tweet Դիտում՝ 1071