Կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն բացառապես փոստատարների միջոցով

04.06.2020 | 10:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կենսաթոշակ #նպաստ #«Հայփոստ»
Կենսաթոշակների եւ նպաստների տրամադրումը հունիսի 4-ից սկսած ապահովվելու է բացառապես շահառուների բնակության վայրերում «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակիցների միջոցով:

«Այսինքն՝ փոստային բաժանմունքներում կենսաթոշակներ եւ նպաստներ չեն տրամադրվելու եւ փոստատարները ոստիկանների ուղեկցությամբ ապահովելու են կենսաթոշակների եւ նպաստների առաքումն ըստ բնակության հասցեների»,- նշված է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության մեջ:  

Ցուցումը նպատակ ունի ապահովելու նպաստառու եւ թոշակառու հանդիսացող բնակչության անվտանգությունն ու նվազեցնելու մարդկանց կուտակումների արդյունքում նրանց վարակվելու հավանականությունը:
Դիտում՝ 1036

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW