Ականավոր շվեդ տնտեսագետ, Funky Business համաշխարհային բեսթսելերի հեղինակ Կյել Նորդստրյոմը RBC-ին տված հարցազրույցում ասել է, որ համավարկն ի զորու չէ կանգնեցնել այն գործընթացները, որոնք 25-30 տարվա ընթացքում փոխում են համաշխարհային տնտեսությունը՝ գլոբալիզացիան, թվայնացումը եւ ուրբանիզացիան:«Ես ինքս էի զարմացել, երբ ականատես եղա, որ մեծ քաղաքներում մարդիկ փորձում են հաղթահարել համավարակը: Նկատեք՝ բնակիչները չեն լքում անգամ համավարակից խիստ տուժած Նյու Յորքը: Կարծես մեր սերը քաղաքների նկատմամբ եւ կապվածությունը դրանց մահի վախից էլ ավելի ուժեղ եղան»,- նշում է Նորդստրյոմը: 27.05.2020 | 14:03 Միջոցառումների ոլորտի «ընդմիջումն» ու #DMFC-ի «գաղտնի» խոսնակը Ըստ նրա կանխատեսումների՝ մի քանի տասնամյակ հետո ամենազարգացած 600 քաղաքները կապահովեն համաշխարհային տնտեսության 80%-ը: Ընդ որում, այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մոսկվան, Լոնդոնը եւ Շանհայը կնմանվեն փոքր ավանների միավորման: «Արդեն այսօր շատ մեգապոլիսներ իրենց ուրբանիստական բնապատկերներով նախկին քաղաքների տեսքը չունեն: Նրանք սկսում են տարածվել առանձին շրջանների, որոնց ներսում մարդիկ ապրում են իրենց կյանքով: Օրինակ, համալսարանների շուրջ հայտնվում են համախոհների ավաններ. այստեղ ապրում են մարդիկ, որոնց հետաքրքիր է գիտությունն ու կրթությունը»,- նշում է տնտեսագետը: 26.05.2020 | 14:05 «Բաց տնտեսության» քաղաքականությունը չփրկեց Շվեդիային ճգնաժամից Ապագայի քաղաքների նախատիպերը, նրա կարծիքով, Սիլիկոնյան հովիտն է եւ իսրայելական Ռեխովոտը: «Օրինակ, Ռեխովոտը իր տեսակի մեջ համալսարանական ավան է՝ մեծ քաղաքի մեջ: Նման ավաններ կսկսեն հայտնվել նաեւ այլ խոշոր քաղաքներում: Օրինակ, Շանհայը կբաժանվի մոտ 150 փոքր քաղաքների»,- կարծում է Նորդստրյոմը: Tweet Դիտում՝ 1361