«Բաց տնտեսության» քաղաքականությունը չփրկեց Շվեդիային ճգնաժամից
26.05.2020 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://aviav.ru/

Շվեդիայի ֆինանսների նախարար Մագդալենա Անդերսոնի կանխատեսմամբ՝ Սկանդինավիայի խոշորագույն տնտեսությունն այս տարի կկրճատվի 7%-ով: Համաձայն հարցման արդյունքների՝ ծառայությունների ոլորտում գործող ընկերությունների 40%-ն այսօր վախենում է սնանկության վտանգից:
Շվեդիայի վիճակագրական վարչությունը հայտնել է, որ գործազրկության մակարդակը մեկ ամսվա ընթացքում 6,7%-ից աճել է մինչեւ 7,9%: Իսկ առանց սեզոնային գործոնների հաշվի առնելու՝ աշխատաժամերի թվի կտրուկ նվազման ֆոնին, հիմնականում հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտներում, գործազրկության մակարդակը երկրում կարող է հասնել 8,2%-ի:
Bloomberg-ի տվյալներով, եթե մոտ ապագայում պահանջարկը չաճի, ապա գործազրկությունը կարող է ավելանալ մինչեւ 17%:
Banks.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Շվեդիայի կառավարության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գիտական գծով խորհրդական Յուխան Գիզեկեն հայտարարել էր, որ երկրին անհրաժեշտ չեն օրենքներ, որոնք կստիպեն մարդկանց տանը մնալ:
«Մարդիկ հիմար չեն՝ դա է շվեդական ռազմավարության կարեւոր սկզբունքը: Եթե դուք բացատրեք նրանց, որ այս կամ այն կանոնները կօգնեն իրենց, կօգնեն ուրիշներին, իրենք կլսեն ձեզ: Իրենք հասկանում են: Այստեղ պետք չէ ոստիկանություն, պետք չեն տուգանքներ: Կարծում եմ, նման սկզբունքը կգործեր յուրաքանչյուր այլ երկրում, այլ ոչ միայն Շվեդիայում»,- նշել էր Գիզեկեն :
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: