Շվեդ պաշտոնյա. «Մարդիկ հիմար չեն՝ սա է մեր մոտեցման կարեւոր սկզբունքը»

05.05.2020 | 13:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շվեդիա #Յուխան Գիզեկե #կորոնավիրուս
Շվեդիան այն քիչ երկրներից է, որը հրաժարվեց կորոնավիրուսի համավարակի պայմաններում սահմանել մեկուսացման կոշտ միջոցներ: Այսօր երկրի աշխատուժի միայն 10%-ը չի այցելում աշխատավայր:

Ընտրված մոտեցման առանձնահատկությունների մասին RBC-ին տված հարցազրույցում պատմել է Շվեդիայի կառավարության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գիտական գծով խորհրդական Յուխան Գիզեկեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում որոշ հատվածներ հարցազրույցից:

Համավարակի սկզբնական փուլում մենք որոշեցինք սահմանափակվել այնպիսի միջոցների ներդրմամբ, որոնց օգուտը գիտական հիմնավորում ունի: Եվ, մեր կարծիքով, նման միջոցները միայն երկուսն են: Առաջին հերթին, պետք է լվանալ ձեռքերը, ինչի մասին գիտեինք արդեն 150 տարի: Երկրորդը՝ պետք է սոցիալական հեռավորություն պահպանել, այսինքն` մարդկանց շատ մոտ չմոտենալ: Սա է հիմնական երկու կանոնը:

Ինչ վերաբերում է մնացած սահմանափակումներին, ապա սահմանների փակումը՝ ապարդյուն զբաղմունք է: Դպրոցների փակումը, հավանաբար, որեւէ հետեւանքների չի բերում: Արգելե՞լ մարդկանց փողոց դուրս գալ: Դա հիմարություն է, նման արգելքները չունեն գիտական հիմնավորումներ:

***
Այո, սա մեր որոշումն է: Բայց, կարծում եմ, իրենց դիրքորոշման համար ապացույցներ պետք է բերեն նրանք, ովքեր կոշտ սահմանափակումներ է մտցնում: Հենց իրենք պետք է հիմնավորեն՝ ինչու են այդ սահմանափակումներն արդյունավետ:  Թող հիմնավորումներ տան նրանք, ովքեր կիրառել սահմանափակումները, բայց նրանք դա դեռեւս չեն արել:

***
Առողջապահության համակարգի ունակությունը՝ գլուխ բերելու հիվանդացածների մեծ հոսքը, շատ կարեւոր գործոն է: Մենք չպետք է գերծանրաբեռնենք մեր համակարգը: Բացի այդ, շվեդներն իրենք էլ են իրենց կարգապահության սովորեցնում: Իհարկե, եթե իրենք չանեին դա, ապա երկրում հիվանդության տարածման տեմպերը զգալիորեն բարձր կլինեին: Ուստի, ինչ-որ առումով կարելի է ասել, որ մեր երկրում եւս գործում է կարանտինի նման մի բան: Բայց մեզ օրենքներ անհրաժեշտ չեն, որոնք կստիպեն մարդկանց տանը մնալ: Մարդիկ հիմար չեն՝ սրանում է կայանում շվեդական ռազմավարության կարեւոր սկզբունքը: Եթե դուք բացատրեք նրանց, որ այս կամ այն կանոնները կօգնեն իրենց, կօգնեն ուրիշներին, իրենք կլսեն ձեզ: Իրենք հասկանում են: Այստեղ պետք չէ ոստիկանություն, պետք չեն տուգանքներ: Կարծում եմ, նման սկզբունքը կգործեր յուրաքանչյուր այլ երկրում, այլ ոչ միայն Շվեդիայում:

***
Չի կարելի հավերժ նստել կարանտինում: Երբ դա տեղի ունենա, վարակների տեմպը կտրուկ կբարձրանա: Խիստ կարանտինը միայն մեկ բան է անում՝ հետաձգում է ձեր առջեւ ծառացած խնդիրը: Բայց այդ խնդիրը երկու ամիս անց նորից արդիական է դառնում:

***
Մոտ հաշվարկներով՝ Ստոկհոլմում, որտեղ ապրում է 2,5 մլն մարդ (երկրում բնակվող 10 մլն-ից), կորոնավիրուսով արդեն հիվանդացել է մոտ կես միլիոնը: Քննարկումները, թե որքան է գործում իմունիտետը, շարունակվում են: Դուք չեք կարող հիվանդության նկատմամբ իմունիտետ ձեռք բերել ողջ կյանքի կտրվածքով, այլ միայն մոտ մեկ տարվա համար, բայց դա բավական կլինի համավարակի դեմ պայքարելու համար:
Դիտում՝ 4971
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW