Արմսվիսբանկն աուդիոգիդ սարքեր է նվիրաբերել Ձիթողցոնց տուն-թանգարանին
01.06.2020 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արմսվիսբանկ



Ինչպես նշել են բանկում, նվիրատվության արարողությանը մասնակցում էր նաեւ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
«Աուդիոգիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարեւորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիալական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում թանգարան այցելուներին պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։
«Արմսվիսբանկի այս նախաձեռնությունը շատ կարեւոր է հատկապես այսօր, երբ համավարակի պատճառով ստեղծված դժվարություններ կան։ Այս համակարգի ներդրումը հնարավորություն կտա այցելուներին ծանոթանալ մեր քաղաքի պատմամշակութային ժառանգությանը նոր տեխնոլոգիաների միջոցով` հատկապես այս ժամնակահատվածում երբ լայն տարածում պետք է ստանա ներքին տուրիզմը։ Նոր տեխնոլոգիաների ներդրումը չափազանց կարեւոր է, եւ մեզ մոտ այս բացը լրացվեց հիմա»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Մեր խորին շնոհակալությունն ենք հայտնում Արմսվիսբանկին՝ այս չափազանց կարեւոր նվիրատվության համար։ Աուդիոգիդերի մասին միայն երազել կարելի էր: Այս սարքերը ես դեռեւս տեսել եմ 2001թ-ին ԱՄՆ_ում, իսկ այժմ Արմսվիսբանկի աջակցությամբ մեզ համար սա իրականություն է։ Ներկայումս մենք աշխատում ենք թանգարանի տեքստերի մշակման ուղղությամբ»,- ասել է թանգարանի տնօրեն Սոնյա Հարությունյանը:
«Շնորհավորում եւ շնորհակալություն եմ հայտնում համագործակցության համար: Բանկը կարեւորում է մեր երկրի թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը եւ ժամանակին համահունչ լինելը»,- իր հերթին ասել է Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը։
«Կարեւորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը եւ ժամանակին համահունչ լինելը՝ Արմսվիսբանկը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է եւ իր 15-ամյակին նվիրված մշակութային եւ սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար: Մայիս ամսվա ընթացքում բանկի կողմից նվիրաբերվել են նաեւ 72 հատ ռադիոգիդ սարքեր Մատենադարանին եւ 24 հատ աուդիոգիդ սարքեր՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին»,- նշել են բանկում:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: