Արմսվիսբանկը տեղեկացնում է, որ մայիսի 23-ին 24 հատ աուդիոգիդ սարքեր է նվիրաբերել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին, որտեղ տարեկան տասնյակ հազարավոր այցելուներ հնարավորություն են ունենում ծանոթանալ մեր ազգային պատմամշակութային արժեքներին: «Աուդիոգիդերի օգտագործումը թույլ է տալիս այցելուին ինքնուրույն մի քանի լեզուներով ծանոթանալ թանգարանի ներկայացված պատմամշակութային արժեքների պատմությանը: Աուդիո¬գիդերի կիրառման նշանակությունն էլ ավելի է կարեւորվում հատկապես ներկայիս համավարակի պայմաններում, երբ անհրաժեշտ է ապահովել սոցիա¬լական հեռավորություն։ Այս նախաձեռնությունը հնարավոր է դարձնում պատմամշակութային արժեքների ներկայացումը նոր տեխնոլոգիաների միջոցով»,- ասված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, բանկը թանգարարանին է նվիրել մեքենաների մուտքը դեպի թանագարան փակող ժամանակակից ինքնակառավարվող արգելափակոց: «Հայտնում ենք մեր շնորհակալությունը Արմսվիսբանկին եւ նրա գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանին թանգարանին նմանատիպ նշանակալի աջակցության համար: Աուդիոգիդերն էապես կբարելավեն մեր այցելուներին մատուցվող ծառայությունների որակը եւ, առհասարակ, կնպաստեն թանգարանի զարգացմանն ու հեղինակության բարձրացմանը: Մեզ համար առավել կարեւորվում է աուդիոգիդերի կիրառումը հատկապես համավարակի պայմաններում այցելուների անվտանգության ապահովման տեսանկյունից: Միաժամանակ, մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում նվիրաբերած ինքնակառավարվող արգելափակոցի համար, որը մեր աշխատանքները դարձնում է առավել հարմարավետ եւ ներկայանալի»,- ասել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Միաժամանակ, Արմսվիսբանկի գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը Միքայել Բադալյանի կողմից պարգեւատրվեց «Էրեբունի-50» հուշամեդալով ու համապատասխան վկայականով:«Մեզ համար կարեւոր է, որ այս նախաձեռնությունն իրականացնում ենք սեփական մտահղացմամբ եւ մեծ պատասխանատվությամբ, որպեսզի մեր փոքր ներդրումն ունենանք մեր մշակութային օջախների զարգացման գործում: Շնորհավորում ենք եւ հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մեր թանգարաններին աջակցել մեր հնարավորությունների սահմաններում այնպես, որ կարողանան մեր ազգային, մշակութային եւ պատմական արժեքներն այցելուներին ներկայացնել ըստ արժանվույն՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները: Միաժամանակ, շնորհակալ եմ հուշամեդալի համար եւ նշեմ, որ այն պարտավորեցնող է»,- նշել է Գեւորգ Մաչանյանը:«Կարեւորելով թանգարանների նոր տեխնոլոգիաներով հագեցվածությունը եւ ժամանակին համահունչ լինելը՝ Արմսվիսբանկը նույնիսկ այս դժվարին օրերին մշակույթի կողքին է եւ իր 15-ամյակին նվիրված մշակութային եւ սոցիալական աջակցության ծրագրերում ներառել է նվիրատվությունների շարք ՀՀ մշակութային տարբեր օջախների համար: Դեռեւս մեկ շաբաթ առաջ բանկի կողմից նվիրաբերվեցին 72 հատ ռադիոգիդեր Մատենադարանին»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 1276