Մոսկվան եւ Մինսկը վիճում են գազի դիմաց պարտքի առկայության շուրջ
01.06.2020 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://belarus-tr.gazprom.ru/

Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին մայիսի 29-ին հայտարարել է ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլերը, հավելելով, որ համապատասխան իրազեկումն ուղարկվել է Բելառուսի էներգետիկայի նախարարին։
Նույն օրը երկրի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ Բելառուսը ռուսաստանյան գազի մատակարարումների համար պարտքեր չունի։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ մատակարարվող գազի մասով հաշվարկները վարվում են «համապատասխան կնքված պայմանագրերի»՝ բելառուսական գազամատակարարող ընկերությունների՝ «Գազպրոմ տրանսգազ Բելառուս»-ի հետ համատեղ։
«Ներկայումս տնտեսվարող սուբյեկտների միջեւ կան տարաձայնություններ մատակարարվող բնական գազի արժեքի շուրջ՝ պայմանավորված դրա կալորիականությամբ։ Ստեղծված հարցերի կարգավորումը գտնվում է տնտեսվարող սուբյեկտների իրավասության շրջանակում»,- նշել են Բելառուսի էներգետիկայի նախարարությունում։
Մայիսի կեսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վրդովմունք էր հայտնել, որ իր երկիրը Ռուսաստանից գազն ավելի բարձր գնով է ստանում, քան Գերմանիան։
Վերջին լուրեր
29.07.2025 | 22:30 Հոդվածներ
ՖԻՆՔԱ Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքներին (WEPs)
29.07.2025 | 11:37 Նորություններ
28.07.2025 | 14:23 Նորություններ
Բանկային համակարգի կողմից պետական բյուջե վճարված հարկերն աճել են
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: