«Գազպրոմ»-ը կէժանացնի Վրաստան մատակարարվող գազի գինը 15%-ով

26.05.2020 | 15:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գազպրոմ» #Վրաստան #գազ
Վրաստանի իշխանությունները վերանայել են ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ գործող պայմանագիրը եւ պայմանավորվել են ներմուծվող գազի գնի մոտ 15%-ի չափով նվազման մասին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նատիյա Տուրնավան։

«Հաշվի առնելով մրցակցության աճը եւ այն, որ աշխարհում նավթամթերքի գները անկում են ապրում, մենք այսօր վերանայել ենք «Գազպրոմի» հետ պայմանագիրը, ինչը կնպաստի գազի գների նվազմանը:

Առեւտրային գաղտնիքից ելնելով՝ ես ձեզ կոնկրետ թվեր չեմ ներկայացնի, սակայն կասեմ, որ բնական գազի գինը կնվազի մոտ 15%-ով»,- ասել է Տուրնավան:

2019թ. ապրիլին Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան տեղեկացրել էր «Գազպրոմ»-ի հետ փոքր քանակությամբ գազ գնելու շուրջ պայմանագիր կնքելու մասին: 2019-ին Վրաստանը Ռուսաստանից գնել էր 160 մլն կուբամետր գազ, ինչը կազմել էր ընդհանուր ներկրվող գազի մոտ 5%-ը:
Դիտում՝ 12194
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW