Պուտին. ԵԱՏՄ-ն պատրաստ չէ գազի միասնական տարանցիկ սակագնին

19.05.2020 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պուտին #գազ #սակագին
ԵԱՏՄ-ում ինտեգրման ներկայիս մակարդակը հնարավորություն չի տալիս գազի միասնական տարանցիկ սակագներ ներդնել:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը կազմակերպվել է տեսակոնֆերանսի ձեւաչափով։


«Ինչ վերաբերում է մեր հայ եւ բելառուս ընկերների կողմից գազի փոխադրման եւ տարանցման ծառայությունների համար առաջարկվող միասնական սակագնին, ապա մենք կարծում ենք, որ միասնական սակագին կարող է իրագործվել միայն միասնական շուկայում, որը միասնական բյուջե եւ հարկման համակարգ կունենա: Նման խորը ինտեգրում ԵԱՏՄ-ում դեռեւս չկա»,- ասել է Ռուսաստանի նախագահը:  

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում գազի ոլորտում սակագնի ձեւավորման հետ կապված հարցերը կարելի է քննարկել ավելի ուշ՝ փորձագետների մակարդակով:
Դիտում՝ 6199

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW