Այսօր կկայանա Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը

19.05.2020 | 09:14 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #ԵՏՀ #նիստ
Այսօր տեղի կունենա Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը, որը կկազմակերպվի տեսակոնֆերանսի ձեւաչափով։

Ինչպես հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը, նիստի օրակարգում 10 հարց է, այդ թվում՝ ԵԱՏՄ պետությունների 2020-2021թթ․ մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները, 2019թ․ ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմական ուղղությունների իրագործումը, ԵՏՀ  2019թ․ տարեկան հաշվետվությունը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության վերաբերյալ։

Նախատեսվում է, որ Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհուրդը կհաստատի մինչեւ 2025թ․Եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունները։ Փաստաթղթում ներառված միջոցների եւ մեխանիզմների ցանկը (330 դրույթ) փաստացի հանդիսանում է ինտեգրման հետագա զարգացման «ճանապարհային քարտեզը»։ 
Դիտում՝ 3968

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW