Եվրահանձնաժողովն առաջարկում է €750 մլրդ-ի վերականգնման հիմնադրամ ստեղծել

27.05.2020 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Պաոլո Ջենտիլոնի #ԵՄ #հիմնադրամ
Տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին առաջարկում է ստեղծել €750  մլրդ չափով ԵՄ վերականգնման հիմնադրամ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով տուժած տնտեսությունը վերականգնելու նպատակով:

Այս մասին Պաոլո Ջենտիլոնին գրել է Twitter սոցիալական ցանցի իր էջում, հավելելով, որ նշված հիմնադրամը կարող է դիտարկվել որպես լրացուցիչ մեխանիզմ ԵՄ-ում արդեն իսկ ներդրված տնտեսության աջակցության գործիքներին:

Banks.amհիշեցնում է, որ ավելի վաղ Պաոլո Ջենտիլոնին հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման հետեւանքները հաղթահարելու համար ԵՄ տնտեսությանը կարող է պահանջվել €1,5 տրլն:


Նշենք նաեւ, որ օրերս Ֆրանսիան եւ Գերմանիան առաջարկել էին ստեղծել €500 մլրդ ($543,5 մլրդ) ծավալով Եվրոպական վերականգնման հիմնադրամ, որը կօգնի Եվրամիությանը արագ հաղթահարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը։
Դիտում՝ 4990

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW