McKinsey. ԵՄ-ում մոտ 59 մլն աշխատատեղ է վտանգված
20.04.2020 | 15:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://intalent.pro/

Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով McKinsey միջազգային խորհրդատվական ընկերության զեկույցը, որտեղ նշվում է, որ ներկայիս դրությունը կարող է անդրադառնալ մասնավոր հատվածում զբաղվածների ավելի քան մեկ չորրորդին:
Վերլուծաբանների կանխատեսմամբ՝ ամենամեծ հարվածը կհասցվի հասարակական սննդի, բնակարանային եւ հյուրանոցային հատվածներին, որտեղ կենտրոնացած է ռիսկի տակ հայտնված աշխատատեղերի 74%-ը:
McKinsey-ի հոռետեսական սցենարով՝ գործազրկությունը ԵՄ-ում կարող է կրկնապատկվել՝ հաջորդ տարի հասնելով 11,2%-ի, եւ դժվար թե մինչեւ 2024թ. հաջողվի վերադառնալ մինչճգնաժամային մակարդակին:
McKinsey-ի ավագ գործընկեր Սեբաստյան Շտերնի խոսքով՝ «խնդիրը կայանում է նրանում, որ քաղաքական գործիչների մոտ բացակայում են տվյալներ կամ փորձ, թե ինչպես կարելի է հաղթահարել այս ճգնաժամը»:
Միաժամանակ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին հայտարարել է, կորոնավիրուսի տարածման հետեւանքները հաղթահարելու համար ԵՄ տնտեսությանը կարող է պահանջվել €1,5 տրլն:
Ավելի վաղ առողջապահական համակարգի եւ փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության համար Եվրախումբը ներկայացրել էր ավելի քան €500 մլրդ-ի նախագիծ: «Այսպիսով՝ պահանջվում է առնվազն €1 տրլն»,- նշել է եվրահանձնակատարը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: