ԵՄ աջակցության վիճահարույց ծրագիրն ընդունվել է

10.04.2020 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #Մարիու Սենտենու #կորոնավիրուս
Եվրամիության (ԵՄ) աջակցության ծրագիրը կկազմի €540 մլրդ, այն կգործարկվի երկու շաբաթվա ընթացքում, երբ ԵՄ-ն կհայտնվի ռեցեսիայի մեջ:

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Եվրախմբի նախագահ Մարիու Սենտենուն՝ կազմակերպության ընդլայնված կազմով հրավիրված տեսակոնֆերանսի արդյունքներով: Նա նշել է, որ ծրագիրը հաստատելու համար մոտ ժամանակներս կհրավիրվի ԵՄ գագաթաժողով:  


Մարիու Սենտենուն նշել է, որ €100 մլրդ Եվրահանձնաժողովը կհատկացնի զբաղվածության աջակցությանը: Եվս €200 մլրդ կկազմի Եվրոպական ներդրումային բանկի բիզնեսի վարկավորման ծրագիրը: Մնացած €240 մլրդ-ը արտոնյալ տոկոսադրույքով վարկի տեսքով կուղղվի ԵՄ առանձին երկրներին՝ դեֆոլթներից պաշտպանվելու համար:

Banks.amհիշեցնում է, որ օրերս 16 ժամ տեւած գիշերային տեսակոնֆերանսի ընթացում համաձայնություն ձեռք չէր բերվել համավարակից հետո ԵՄ տնտեսության վերականգնման €500 մլրդ արժողությամբ ծրագրի շուրջ: Այս թեմայով նոր տեսակոնֆերանսը կայացել է ապրիլի 9-ին:
Դիտում՝ 3364
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW