Թեժ գիշեր եվրագոտու համար. €500 մլրդ-նոց օգնության ծրագիրը չի ընդունվել

08.04.2020 | 16:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրախումբ #եվրագոտի #Մարիու Սենտենու
Եվրահանձնաժողովը զգուշացրել է եվրագոտու (Եվրախումբ) ֆինանսների նախարարներին, որ կորոնավիրուսի համավարակից վնասների պատճառով այս տարի եվրագոտու տնտեսությունը կարող է կրճատվել 10%-ով:

Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը:

Եվրոպական կենտրոնական բանկի գնահատականով՝ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար կարող է պահանջվել €1,5 տրլն:

Մինչդեռ այսօր Եվրախմբի նախագահ Մարիու Սենտենուն հայտնել է, որ 16 ժամ տեւած գիշերային տեսակոնֆերանսի ընթացում համաձայնություն ձեռք չի բերվել համավարակից հետո ԵՄ տնտեսության վերականգնման €500 մլրդ արժողությամբ ծրագրի շուրջ: Այս թեմայով նոր տեսակոնֆերանսը կկայանա ապրիլի 9-ին:

Նախօրեին՝ տեսակոնֆերանսից առաջ, Մարիու Սենտենուն տեսաուղերձ էր տարածել, որտեղ խոստացել էր, որ Եվրախումբը կնդունի իր պատմության մեջ խոշորագույն օգնության ծրագիր, որի ընդհանուր ծավալը կկազմի €540 մլրդ:
Դիտում՝ 6254

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW