McKinsey. Վճարումներից ստացվող եկամուտները կարող են նվազել $210 մլրդ-ով
03.04.2020 | 18:11 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /

Լուսանկարը՝ insider.com

Եկամուտների նման խոշոր անկումը համադրելի է 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի իրավիճակի հետ: Այն ժամանակ վճարումների գլոբալ շուկայի եկամուտները նվազել էին 10-11%-ով:
Ինչպես հաղորդում է Bloomchain.ru-ն, կախված նրանից, թե ինչպես կզարգանան համավարակի հետ կապված գործերը, McKinsey ընկերությունում դիտարկում են զարգացումների երկու սցենար. դրանցից մեկն ավելի լավատեսական է, մյուսը՝ հոռետեսական:
Համեմատաբար լավատեսական սցենարը ենթադրում է, որ երկու ամիսների ընթացքուն ԱՄՆ-ում եւ Եվրոպայում կհաջողվի մեկուսացնել վարակը: Այդ դեպքում համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 1,5%-ով, ինչը, վերլուծաբանների կարծիքով, կհանգեցնի վճարումներից ստացվող եկամուտների նվազմանը մոտ 8%-ով:
Իսկ հոռետեսական սցենարի զարգացման դեպքում, որը ենթադրում է երկարատեւ համավարակ Եվրոպայում ու ԱՄՆ-ում, ինչպես նաեւ նոր վարակման դեպքեր Չինաստանում, համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 4,7%-ով: Դա կբերի վճարումներից ստացվող եկամուտների նվազմանը շուրջ 10%-ով՝ ավելի քան $210 մլրդ-ով:
Վերլուծաբանները կարծում են, որ ավելի շատ եկամուտները կնվազեն մանրածախ վճարումների եւ առեւտրային ծառայությունների ոլորտներում: McKinsey ընկերության գնահատմամբ՝ մանրածախ վաճառքների կետերում ավանդական վճարումներից ստացվող եկամուտը միջնաժամկետ ապագայում կարող է ընկնել 30-40%-ով:
Ընկերությունում նշել են, որ կորոնավիրուսի վարակը անխուսափելիորեն կփոխի վճարային գլոբալ լանդշաֆտը: Վճարման որոշ մեթոդներն ավելի հանրաճանաչ կդառնան, ոմանք էլ, ընդհակառակը՝ ավելի քիչ կօգտագործվեն:
«Ֆինտեխ» բաժնի գործընկեր`

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: