Ֆրանսիան եւ Գերմանիան առաջարկել են ստեղծել €500 մլրդ ($543,5 մլրդ) ծավալով Եվրոպական վերականգնման հիմնադրամ, որը կօգնի Եվրամիությանը արագ հաղթահարել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամը։Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով կազմակերպված երկկողմանի բանակցություններից հետո։ 05.05.2020 | 08:47 Գլոբալ դրամահավաք՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման համար «Մենք պետք է գործենք եվրոպական ձեւով, որպեսզի բարեհաջող դուրս գանք ճգնաժամից եւ ամրապնդվենք»,- ասել է Մերկելը, հավելելով, որ Հիմնադրամը դրամաշնորհներ կտրամադրի ճգնաժամից առավել տուժած երկրներին եւ տարածաշրջաններին։ Tweet Դիտում՝ 7781