Գլոբալ դրամահավաք՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման համար

05.05.2020 | 08:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եվրահանձնաժողով #Global Responce #պատվաստանյութ
Եվրոպական հանձնաժողովը €1մլրդ է տրամադրում COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման համար, նախօրեին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Global Responce կարգախոսով անցկացվող առցանց դրամահավաք կոնֆերանսի բացմանը:

Ակցիայի նախնական նպատակն է հավաքել €7,5 մլրդ՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար։

Իր հերթին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան այս խնդրի լուծմանը հատկացնում է €525 մլն։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է €500 մլն տրամադրման մասին։ Իսպանիան՝ վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով, պատրաստ է €125 մլն տրամադրել ընդհանուր հիմնադրամին։

Բացի ԵՄ անդամ երկրներից կոնֆերանսի կազմակերպիչ են հանդիսացել Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Ճապոնիան, Սաուդյան Արաբիան եւ Կանադան։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ COVID-19-ի բուժումը պետք է ընկալվի որպես համաշխարհային հանրային բարիք եւ հասանելի լինի բոլորի համար: 
Դիտում՝ 4239
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW