Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) եւ Ուկրաինայի իշխանությունները հիմնադրամի անձնակազմի մակարդակով համաձայնության են եկել stand-by վարկավորման նոր մեխանիզմի շուրջ, որի համաձայն Ուկրաինային կտրամադրվի $5 մլրդ՝ 1,5 տարի ժամկետով։Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՀ առաքելության ղեկավար Իվանա Վլադկովա-Հոլարի հայտարարությունը։Հեռահար ձեւաչափով բանակցություններն ավարտվել են մայիսի 21-ին։ Վարկն «ուղղվելու է երկրի վճարային հաշվեկշռի պահպանմանը, բյուջետային աջակցությանը», ինչպես նաեւ կորոնավիրուսի հետեւանքների դեմ պայքարին։ Համաձայնությունը պետք է հաստատի հիմնադրամի գործադիր խորհուրդը։ «Խորհրդի կողմից ուսումնասիրությունը սպասվում է մոտակա շաբաթների ընթացքում»,- եզրափակել են հիմնադրամում։Stand-by վարկային մեխանիզմը ֆինանսական օգնություն է ապահովում ցածր եկամուտներով երկրներին, որոնք վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հարցում կարճաժամկետ կարիքներ ունեն։ Հիշեցնենք, որ օրերս այս վարկային մեխանիզմի շրջանակում ԱՄՀ-ն հաստատել էր Հայաստանին $280 մլն-ի հատկացումը։ 19.05.2020 | 12:20 ԱՄՀ-ն Հայաստանին $280 միլիոն կհատկացնի Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Ուկրաինան եւ ԱՄՀ-ն նախնական համաձայնություն էին ձեռք բերել $5,5 մլրդ ծավալով վարկային ծրագրի շուրջ՝ 3 տարի ժամկետով: ԱՄՀ-ն երկու նախապայման էր ներկայացրել. արգելել գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքը եւ ընդունել նոր օրենք, որը կերաշխավորի սնանկացած բանկերը նախկին սեփականատերերին չվերադարձնելը: 13.05.2020 | 15:07 Բանկային նոր օրենք Ուկրաինայում. Զելենսկի vs Կոլոմոյսկի Գերագույն ռադան մարտի 31 հաստատել էր գյուղատնտեսական նշանակության հողերի մասով օրենքը, իսկ մայիսի 13-ին՝ Բանկային գործունեության մասին նոր օրենքը, որը «հակակոլոմոյսկու» անվանում էր ստացել։ Tweet Դիտում՝ 5204