ԱՄՀ-ն Հայաստանին $280 միլիոն կհատկացնի

19.05.2020 | 12:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր մարմինն ավարտել է Հայաստանի Stand-By Arrangement (SBA) ծրագրի երկրորդ դիտարկումը:

ԱՄՀ պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ ԱՄՀ գործադիր մարմնի որոշումը հնարավոր է դարձնում Հայաստանին անմիջապես հատկացնել 280 միլիոն դոլար:

Երեք տարվա համար նախատեսված Stand-By Arrangement ծրագիրը՝ 248 միլիոն դոլար ծավալով, հաստատվել էր 2019 թվականի մայիսին:


ԱՄՀ հաղորդագրության մեջ ասված է, որ տրամադրվող միջոցները կօգնեն ՀՀ իշխանություններին չեզոքացնել կարճաժամկետ ռիսկերը եւ հնարավորություն կտան հոգալ կարեւոր ծախսերը:

ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Չանն ասել է, որ 2019 թվականին լավ արդյունքներ գրանցած Հայաստանի տնտեսությունը մեծապես տուժել է համավարակի հետեւանքով:
Դիտում՝ 11748
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW