Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը ՀՀ իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել Հայաստանի բարեփոխումների՝ ԱՄՀ օժանդակությամբ իրականացվող ծրագրի երկրորդ հերթական ստուգումն ավարտելու շուրջ: Ինչպես նշված է ԱՄՀ երեւանյան գրասենյակի հաղորդագրության մեջ, իշխանությունները դիմել են ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական օժանդակությունն ավելացնելու խնդրանքով եւ Գործադիր խորհրդի կողմից հաստատվելու դեպքում՝ Խորհրդի նիստից անմիջապես հետո հասանելի կդառնա շուրջ $280 մլն։ «Կորոնավիրուսային (COVID-19) համավարակը, նավթի գների հետ կապված վերջին ցնցման եւ համաշխարհային ֆինանսական պայմանների խստացման հետ մեկտեղ, զգալիորեն փոխելու է Հայաստանի առաջիկա տնտեսական հեռանկարը եւ հանգեցնելու իր արտաքին եւ հարկաբյուջետային հաշիվների վատթարացմանը։ԱՄՀ ֆինանսավորման ավելի մեծ հասանելիությունն իշխանություններին կօգնի կարճաժամկետ ռիսկերի զսպման հարցում եւ վարակի բռնկման գագաթնակետին կտրամադրի ռեսուրսներ` հրատապ բժշկական եւ սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու համար»,-նշված է հաղորդագրության մեջ։ 09.04.2020 | 16:48 ԱՄՀ-ն կանխատեսում է Մեծ դեպրեսիայից հետո վատագույն տնտեսական անկումը ԱՄՀ թիմը՝ Նեյթըն Փորթերի ղեկավարությամբ, 2020թ․ մարտի 12-ից ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում քննարկումներ է անցկացրել ԱՄՀ «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող Հայաստանի բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգման շուրջ: Առաքելության ավարտից հետո Նեյթըն Փորթերը (Nathan Porter) հանդես է եկել հայտարարությամբ․«Ուրախությամբ հայտարարում ենք, որ ԱՄՀ աշխատակազմը ՀՀ իշխանությունների հետ աշխատակազմի մակարդակով համաձայնություն է ձեռք բերել եռամյա «Սթենդ-բայ» ծրագրի օժանդակությամբ իրականացվող տնտեսական բարեփոխումների ծրագրի երկրորդ հերթական ստուգումը եզրափակելու շուրջ: Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ Գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից հերթական ստուգման քննարկումը նախատեսվում է մայիսի կեսին: Աշխատակազմը առաջարկելու է նաեւ ԱՄՀ-ի կողմից Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակության շուրջ $175 մլն ավելացում, ինչը «Սթենդ-բայ» ծրագրի շրջանակում կուտակված փոխառության իրավունքներից օգտվելու իշխանությունների մտադրության հետ միասին, Խորհրդի նիստից անմիջապես հետո օգտագործման համար հասանելի կդարձնի շուրջ $280 մլն: Այս ավելացումը հիմնավորված է վճարային հաշվեկշռի ֆինանսավորման հրատապ կարիքների համատեքստում, որոնք առաջացել են կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման հետեւանքով: Նշված ֆինանսավորումը կհատկացվի բյուջեին՝ վարակի բռնկման գագաթնակետին հրատապ բժշկական եւ սոցիալ-տնտեսական կարիքները հոգալուն ուղղված իշխանությունների ջանքերին օգնելու համար՝ այդպիսով պահպանելով Հայաստանի՝ տնտեսական ներուժի եւ ներառականության վերջին տարիների ձեռքբերումները»:Նեյթըն Փորթերի հայտարարությունն ամբողջությամբ հասանելի է այս հղումով։ Tweet Դիտում՝ 2271