ԱՄՀ-ն կանխատեսում է Մեծ դեպրեսիայից հետո վատագույն տնտեսական անկումը
09.04.2020 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://mir24.tv/

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՀ ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան:
«Այսօր մենք բախվել ենք ոչ մի բանին չնմանվող ճգնաժամի հետ: COVID-19-ը կազմաքանդել է մեր հասարակական եւ տնտեսական կարգը վայրկյանական արագությամբ եւ այնպիսի մասշտաբով, որպիսին չեն հիշում ներկայում ապրող մարդիկ:
Մենք մինչ օրս առճակատվում ենք աննախադեպ անորոշության հետ՝ կապված այս ճգնաժամի խորության եւ երկարատեւության հետ: Սակայն արդեն այսօր պարզ է, որ համաշխարհային տնտեսության աճը 2020թ. կտրուկ բացասական կլինի: Իրականում մենք կանխատեսում ենք Մեծ դեպրեսիայից ի վեր վատագույն անկումը:
Այսօր մենք կանխատեսում ենք, որ այս տարի ավելի քան 170 երկրում կդիտվի մեկ շնչին բաժին հասնող բացասական աճ: Այս տխուր կանխատեսումը վերաբերում է ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տնտեսություն ունեցող երկրներին: Կտուժեն բոլորը»,- ասել է ԱՄՀ ղեկավարը :
Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ ԱՄՀ-ն տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար պատրաստ է գործարկել անգամ իր $1 տրլն ծավալով ողջ պահուստը:
Վերջին լուրեր
08.04.2025 | 16:42 Նորություններ
Մոսկվայում բնակվող միլիոնատերերի թիվը 10 տարում նվազել է 25%-ով
08.04.2025 | 10:11 Նորություններ
Համագործակցության հուշագիր է ստորագրվել HUMO-ի եւ Arca-ի միջեւ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: