ԱՄՀ ղեկավարը հայտարարել է գլոբալ ռեցեսիայի մասին
28.03.2020 | 00:32 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://bgnesagency.com

Գլոբալ տնտեսությունը հայտնվել է ռեցեսիայի մեջ՝ 2020թ․ սպասվում է բավական խոր անկում։
Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան՝ զգուշացնելով, որ 2021թ։ վերականգնում կարող է սկսվել միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի զսպել COVID-19 վարակի տարածումը։
Գեորգիեւան հատկապես մեծ վտանգ է տեսնում սնանկությունների ալիքի առաջացման հնարավորության եւ աշխատատեղերի կրճատման առումով, ինչը կարող է ոչ միայն խաթարել տնտեսության վերականգման ունակությունը, այլեւ քանդել հասարակության հիմքը։
Այս առումով ԱՄՀ ղեկավարը կոչ է արել բոլոր երկրներին «ագրեսիվորեն» հակադարձել հիվանդության տարածմանը եւ օժանդակել տնտեսությանը՝ կրճատելու համար գլոբալ ռեցեսիայի ժամկետը եւ թույլ չտալու չափազանց խոր անկում։
Գեորգիեւայի խոսքով՝ ԱՄՀ-ում արդեն իսկ արձանագրել են արտակարգ կարգով ֆինանսավորման տրամադրման հայտերի աննախադեպ աճ, նման հայտ է ներկայացրել շուրջ 80 երկիր, մինչդեռ մինչ օրս ԱՄՀ-ն երբեւէ միաժամանակ չէր ուսումնասիրել մի քանի հայտից ավելի։
«Զարգացող շուկաներում մենք տեսնում ենք խնդիրների լայն շրջանակ՝ վարակի տարածում, տնտեսության անկում, կապիտալի արտահոսք եւ գնային շոկ հումք արտահանողների համար»,- նշել է Գեորգիեւան։
Զարգացող շուկաների ֆինանսավորման համախառն պահանջը ԱՄՀ ղեկավարը գնահատել է $2,5 տրլն։ Կրիստալինա Գեորգիեւան զգուշացրել է, որ սեփական ռեսուրսներով այդ երկրները չեն կարողանա ապահովել նման պահանջը։
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: