Կապիտալի արտահոսքը զարգացող երկրներից ամենախոշորն է պատմության մեջ

24.03.2020 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #կորոնավիրուս
Նոր կորոնավիրուսի տարածման հետեւանքով արձանագրվել է պատմության մեջ ամենախոշոր կապիտալի արտահոսքը զարգացող տնտեսություն ունեցող երկրներից:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան:


«Ճգնաժամի սկզբից ներդրողներն արդեն $83 մլրդ են հանել զարգացող շուկաներից, սա երեւէ տեղի ունեցած կապիտալի ամենախոշոր արտահոսքն է»,- նշված է Կրիստալինա Գեորգիեւայի՝ G20 երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հետ հեռակոնֆերանսի արդյունքներով տարածած հայտարարության մեջ:
Դիտում՝ 3786

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW