Բանկային գործունեության մասին օրինագիծը, որը հանդիսանում է վերջին խոչընդոտը Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ հուշագրի ստորագրման համար, պետք է աջակցություն ստանա Ուկրաինայի խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի կողմից:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Գերագույն Ռադայում այսպես կոչված «հակակոլոմոյսկու օրինագծի» երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ:Banks.am-ը հիշեցնում է, որ նոր օրենքը հնարավորություն չի տա ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկուն վիճարկել նախկինում իրեն պատկանող «Պրիվատբանկի» ազգայնացումը։ Այս հարցով նա մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):Բանկային գործունեության կարգավորման որոշ մեխանիզմների կատարելագործմանն ուղղված օրինագիծը Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել էր դեռեւս 2019թ. սեպտեմբերին։ Այս օրենքի առանցքային դրույթն այն է, որ կարգելվի ազգայնացված բանկերի վերադարձն իրենց նախկին սեփականատերերին։ Այն ուղղված է առաջին հերթին ազգայնացված «Պրիվատբանկի» նախկին գլխավոր բաժնետեր Իգոր Կոլոմոյսկու դեմ։ 04.05.2020 | 10:16 Ուկրաինայում բանկային սկանդալ է հասունանում Օրենքը նաեւ հնարավորություն կտա անխուսափելի դարձնել բանկերը շուկայից դուրս հանելու գործընթացը։ Ըստ փաստաթղթի դրույթների՝ բանկերի լուծարման մասին Ազգային բանկի որոշումը հնարավոր չի լինի չեղարկել դատարանի միջոցով։«Իմ պաշտոնավարման ընթացքում կլինեն մի քանի կարեւոր, պատմական օրինագծեր, որոնք պետք է համախմբեն ողջ երկիրը, բոլոր կուսակցությունները: Ես կուզենայի, որ այսպես անցնի քվեարկությունը: Հարգանքով եմ դիմում ձեզ եւ ուզում եմ, որպեսզի դուք սատարեք այս օրինագծին, որը պետք է պաշտպանի ուկրաինական տնտեսությունը եւ օգնի Ուկրաինային հենց այսօր»,- դիմել է Զելենսկին պատգամավորներին:Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Ուկրաինան եւ ԱՄՀ-ն նախնական համաձայնություն են ձեռք բերել $5,5 մլրդ ծավալով վարկային ծրագրի շուրջ՝ երեք տարի ժամկետով: ԱՄՀ-ն երկու պայման է ներկայացրել. արգելել գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքը եւ ընդունել նոր օրենք, որը կերաշխավորի սնանկացած բանկերը նախկին սեփականատերերին չվերադարձնելը: Tweet Դիտում՝ 2050