Ուկրաինացի գործարար Իգոր Կոլոմոյսկին մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ), եթե Գերագույն Ռադան ընդունի այսպես կոչված «հակակոլոմոյսկու օրենքը», որը հնարավորություն չի տա գործարարին վիճարկել նախկինում իրեն պատկանող «Պրիվատբանկի» ազգայնացումը։ «Ինձ թալանել են, այս օրենքը հնարավորություն չի տալիս ինձ որոշ ժամանակ դատական գործընթաց սկսել Ուկրաինայում, այսինքն՝ արդարության վերականգնման հնարավորությունը սպառված է, եւ ես կարող եմ դիմել Եվրոպական դատարան»,- Ուկրաինայի Հանրային հեռուստատեսությանն ասել է Կոլոմոյսկին։ 22.04.2020 | 16:44 ԵՄ-ն €1,2 մլրդ է հատկացնում Ուկրաինային, իսկ Վրաստանը €150 մլն կստանա ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ գործարարը վստահ է, որ կհաղթի գործը ՄԻԵԴ-ում։ «Ու կստանանք Եվրոպական դատարանի դատավճիռն առ այն, որ ազգայնացումը օրինական չէ, եւ պետք է ամեն ինչ վերադարձնել։ Արդյո՞ք դրանից ավելի հեշտ կլինի Ուկրաինային։ Դա ուշ թե շուտ տեղի կունենա։ Եվ ստացվում է այնպես, որ այս հարցում նոր իշխանությունը դարձել է հնի հանցակիցը»,- նշել է նա։ Բանկային գործունեության կարգավորման որոշ մեխանիզմների կատարելագործմանն ուղղված օրինագիծը Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել էր դեռեւս 2019թ. սեպտեմբերին։ Այս օրենքի առանցքային դրույթը կայանում է նրանում, որ կարգելվի ազգայնացված բանկերի վերադարձն իրենց նախկին սեփականատերերին։ Այն ուղղված է առաջին հերթին ազգայնացված «Պրիվատբանկի» նախկին գլխավոր բաժնետեր Իգոր Կոլոմոյսկու դեմ։Օրենքը նաեւ հնարավորություն կտա անխուսափելի դարձնել բանկերը շուկայից դուրս հանելու գործընթացը։ Ըստ փաստաթղթի դրույթների՝ բանկերի լուծարման մասին Ազգային բանկի որոշումը հնարավոր չի լինի չեղարկել դատարանի միջոցով։ Tweet Դիտում՝ 3579