Սբերբանկը մշակել է առցանց թեստ, որի օգնությամբ կարելի է գնահատել կորոնավիրուսով հիվանդանալու ռիսկը եւ հիվանդության թեթեւ ձեւի առկայությունը։Ինչպես հաղորդում է RNS գործակալությունը, այս մասին հայտնել է Սբերբանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Վեդյախինը։«Արհեստական բանականության մոդելի հավանականության եւ համաշխարհային բժշկական տվյալների հիման վրա Սբերբանկը մշակել է առցանց թեստ, որը հնարավորություն է տալիս ախտանշաններով եւ արտաքին գործոններով գնահատել կորոնավիրուսով հիվանդանալու ռիսկը եւ հիվանդության թեթեւ ընթացքի հավանականությունը»,- նշել է Ալեքսանդր Վեդյախինը։ 18.04.2020 | 12:24 Սբերբանկի «դուստրը» տան պայմաններում կորոնավիրուսի թեստավորում կանցկացնի Իր խոսքով՝ ներկա դրությամբ թեստավորվել է ավելի քան 177 հազ. ռուսաստանցի, որոնցից 40 հազարը Մոսկվայի բնակիչ է, 9 հազարը՝ Սանկտ Պետերբուրգի։ Հիվանդանալու բարձր ռիսկ է հայտնաբերվել հարցվածների 9%-ի մոտ։ Բացի այդ, Սբերբանկը կառուցել է մոդել, որը կանխատեսում է կորոնավիրուսի տարածումը երկրում։ Դեռեւս մարտին մոդելը կանխատեսել էր, որ Ռուսաստանում հիվանդությունը կհասնի իր գագաթնակետին մայիսի առաջին տասնօրյակում։ 20.05.2020 | 09:24 Սբերբանկը դպրոցականների համար ջերմաչափով տեսախցիկ է մշակել Banks.am-ը հիշեցնում է, որ ավելի վաղ Սբերբանկի DocDoc դուստր ընկերությունը Մոսկվայի բնակիչներին հնարավորություն էր ընձեռել տան պայմաններում կորոնավիրուսի թեստավորում անցնել՝ ուղղված ինչպես ախտանշաններով, այնպես էլ առանց ախտանշանների հիվանդության ընթացքի բացահայտմանը։Օրեր առաջ էլ հայտնել էինք, որ Սբերբանկը մշակել է տեսախցիկ, որում ներկառուցված է ջերմաչափ եւ առկա է մարդկանց դիմակով դեմքը ճանաչող տեխնոլոգիա: Տեսախցիկը նախատեսված է դպրոցների եւ այլ ուսումնական հաստատությունների համար։ Tweet Դիտում՝ 4449