Սբերբանկը դպրոցականների համար ջերմաչափով տեսախցիկ է մշակել

20.05.2020 | 09:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սբերբանկ #Գերման Գրեֆ #VisionLabs
Սբերբանկը մշակել է տեսախցիկ, որում ներկառուցված է ջերմաչափ եւ առկա է մարդկանց դիմակով դեմքը ճանաչող տեխնոլոգիա:

Ինչպես հաղորդում է RBC-ն, այս մասին հայտնել է Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը, ընդգծելով, որ տեսախցիկը հատուկ մշակվել է դպրոցների եւ այլ ուսումնական հաստատությունների համար։

«Հուսով եմ, մեր այս պրոդուկտը սեպտեմբերի 1-ին պահանջված կլինի շատ դպրոցներում»,- ասել է Գրեֆը եւ պարզաբանել տեսախցիկի աշխատանքի սկզբունքը։

«Երեխաները կարող են կանգ չառնել, նրանք անցնում են հոսքով, իսկ օպերատորի էկրանին ավտոմատ կերպով բացվում է անցումային համակարգը՝ դպրոցներ կամ բուհեր, եւ որոշվում է ջերմությունը։


Մուտքի մոտ եղած տուրնիկետը կբացվի, եթե համընկնի երկու չափորոշիչ․ դիմակով մարդը ճանաչվել է եւ իր մոտ նորմալ ջերմություն է։ Եթե այս երկու չափորոշիչներից մեկը չհամընկնի, շենք մտնողին կկանգնեցնի օպերատորը. կամ դա թույլտվություն չունեցող, կամ էլ բարձր ջերմությամբ մարդ է։ Եթե վերջին հանգամանքը հաստատվի, այդ մարդուն կառաջարկեն դիմել բժիշկի»,- պատմել է Գերման Գրեֆը։


Ջերմության անհպում մոնիթորինգի եւ դեմքի ճանաչման համալիրը Սբերբանկը մշակել է իր էկոհամակարգի կազմի մեջ մտնող VisionLabs ընկերության սեփական պրոդուկտների հիման վրա։
Դիտում՝ 3349
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW